News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՄԱԿ-ն հետաքննություն է սկսել՝ կապված Եմենի խռովարարներին Իրանի կողմից բալիստիկ հրթիռների ապօրինի փոխանցման կասկածների հետ: Այս մասին նշված է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի զեկույցում, հայտնում է AP-ն:

Գործակալության տեղեկություններով՝ ՄԱԿ փորձագետները հետազոտում են հրթիռի տարրերը, որը հուսի խռովարարները հուլիսի 22-ին եւ նոյեմբերի 4-ին արձակել էին Սաուդյան Արաբիայի վրա:

Ավելի վաղ ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին ներկայացրել էր, իր կարծիքով, Իրանի կողմից միջազգային օրենքի խախտման «անհերքելի» ապացույցներ՝ հրթիռներ մատակարարելով Եմենում հուսիներին: Իրանը հերքել էր Հեյլիի հայտարարությունը: «ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչը այսօր կրկին Իրանի կառավարությանը հրթիռների մատակարարման մեջ մեղադրելու կուրս է վերցրել, որոնցով նոյեմբերի 4-ին հարվածել են Սաուդյան Արաբիային: Մենք կտրականապես մերժում ենք այս անհիմն, անպատասխանատու, սադրիչ եւ ապակառուցողական մեղադրանքները»

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ