News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի երթուղային ավտոբուսի վարորդը, որը ավտոբուսի մեջ ուղեւորների ներկայությամբ գազ է վառվել եւ փորձել տաքացնել այն, հեռացվել է  աշխատանքից: NEWS.am-ի հետ զրույցում այսօր՝ դեկտեմբերի 15-ին, Դիլիջանի քաղաքապետարանի հասարակայնության եւ լրատվության հետ կապերի վարչության պետ Ալբերտ Սիմոնյանը նշեց, որ «ԴԻԼՏրանս» ՍՊԸ տնօրեն էմին Մարգարյանը խստորեն զգուշացվել է տրանսպորտային սպասարկման տեխնիկական անվտանգությունը չապահովելու համար: Պահանջվել է, որ ընկերության կողմից լուրջ վերահսկողություն սահմանվի բացառելու վարորդների կողմից սպասարկման ընթացքում տեխնիկայի օգտագործման կամայական գործողությունները:

Ավելի վաղ NEWS.am-ի հետ զրույցում ՍՊԸ տնօրեն Էմին Մարգարյանը նշել էր, որ երթուղային ավտոբուսում վարորդն առավոտյան է գազ վառել՝ այն տաքացնելու նպատակով: Արդյոք երթուղային ավտոբուսը տաքացուցիչ չունի եւ ինչու են ուղեւորներին եւ ավտոբուսը տաքացնելու համար այդպիսի տարբերակ ընտրել, Էմին Մարգարյանը պատասխանել էր. «Իհարկե տաքացուցիչ ունի, բայց, քանի որ ավտոբուսը շատ մեծ է, դռները բարձր են, միայն տաքացուցիչով չի լինի»:

Նշենք, որ «Ֆեյսբուք» սոցիալական կայքում Մելինա Խեչիկյան անունով օգտատերը լուսանկար էր տեղադրել, որտեղ երեւում է, թե ինչպես է Դիլիջանի երթուղային ավտոբուսում վարորդը գազ վառում:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ