News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի երթուղային ավտոբուսը, որի մեջ ուղեւորների ներկայությամբ գազ է վառվել, պատկանում է «ԲԻԼՏրանս» ՍՊԸ-ին: NEWS.am-ի հետ զրույցում ՍՊԸ-ի տնօրեն Էմին Մարգարյանը նշեց, որ երթուղային ավտոբուսում վարորդն առավոտյան է գազ վառել՝ այն տաքացնելու նպատակով:

«Ես քաղաքում չեմ, ինձ այդ մասին ասել են, անմիջապես զանգել եմ վարորդին, ինձ բացատրել է, որ առավոտյան ժամը 7-ին ավտոբուսի դռները սառած են եղել, չեն փակվել եւ գազը միացրել է դռները տաքացնելու նպատակով: Նա այդ պահին ավտոբուսը կանգնեցրել է եւ նոր է գազը միացրել, իսկ ոմանք լուսանկարել եւ տարածել են այն»,-ասաց նա:

Արդյոք երթուղային ավտոբուսը տաքացուցիչ չունի եւ ինչու են ուղեւորներին եւ ավտոբուսը տաքացնելու համար այդպիսի տարբերակ ընտրել, Էմին Մարգարյանը պատասխանեց. «Իհարկե տաքացուցիչ ունի, բայց, քանի որ ավտոբուսը շատ մեծ է, դռները բարձր են, միայն տաքացուցիչով չի լինի»:

ՍՊԸ տնօրենը նաեւ նշեց, որ վարորդը, որն այդպիսի բան է արել, վաղվանից  այլեւս չի աշխատի իրենց ընկերությունում որպես վարորդ:

Դիլիջանի քաղաքապետարանի մամուլի հետ կապերի բաժնից էլ մեզ տեղեկացրին, որ քաղաքապետարանում արդեն տեղյակ են կատարվածի մասին եւ ուսումնասիրություններ են կատարում:

Նշենք, որ այսօր «Ֆեյսբուք» սոցիալական կայքում Մելինա Խեչիկյան անունով օգտատերը լուսանկար էր տեղադրել, որտեղ երեւում է, թե ինչպես է Դիլիջանի երթուղային ավտոբուսում վարորդը գազ վառում:

Տպել
Ամենաշատ