News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայաստանը կարող է ամուրջ լինել Իրանի գործարարների համար. եւ իրենք են պատրաստ ապրանքներ ներմուծել, մենք էստեղից շարունակենք իրենց ապրանքի առաջխաղացումը եւ հակառակը, այնտեղից, որտեղ նրանք դժվարանում են ապրանք բերել, հայկական ընկերությունները կարող են բերել: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 15ժին, Մեղրիի ազատ տնտեսական գոտու բացման ժամանակ, լրագրողների հետ զրույցում նշեց Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը:

Նրա խոսքով, իրեն են դիմել բելառուս, ուկրաինացի եւ վրացի գործարարներ, որոնք հետաքրքրված են Հայաստանում գործունեություն ծավալելով, այդ թվում Մեղրիի ազատ տնտեսական գոտիով. «Ուկրաինացիներն ուզում են ցորեն արտահանել մինչեւ Իրան, նաեւ վառելիք տանել Ուկրաինա»,-ասաց նա:

Մարզպետը տռեղեկացրեց, որ դեկտեմբերի 20-ին Իրանից մեծ պատվիրակություն է գալու Կապան, որտեղ տեղի է ունենալու իրանական առեւտրային գրասենյակի բացումը. «Մենք նույնը բացել ենք Ջուլֆայում: Հուսով եմ, այդ օրը կգործարկվի Կապան-Ջուլֆա ավտոբուսային երթուղին: Դրա վերաբերյալ արդեն պայմանավորվածություն ունենք մեր պարսիկ գործընկերների հետ».-ասաց Վահե Հակոբյանը:

Նշենք, որ դեռ նախորդ տարի «Սյունիք ազատ տնտեսական գոտի» ՍՊԸ-ի եւ Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության միջեւ կնքվել է պայմանագիր, որով ՍՊԸ-ն իրավունք է ստացել սկսել Ագարակում ազատ տնտեսական գոտու ձեւավորումը: Հայաստան-Իրան սահմանին ազատ տնտեսական գոտին պետք է բացվեր դեռեւս հոկտեմբերին: Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանի ներկայացմամբ, 10 տարվա ընթացքում կանխատեսվում է, որ ընկերությունը ազատ տնտեսական գոտու ստեղծման մեջ կներդնի շուրջ 30 մլն դոլար: Իսկ 1-ին փուլի աշխատանքներում նախատեսվում է ներդնել 2.5-3 մլն ԱՄՆ դոլար:

Փոխնախարարի խոսքով, շատ ընկերություններ են հետաքրքրված ազատ տնտեսական գոտում ներդրումներ կատարելու եւ գործունեություն ծավալելու հարցում: Նշվում է, որ Հայաստան-Իրան սահմանին, Ագարակ քաղաքի մոտական տարածքում ստեղծվելիք ազատ տնտեսական գոտում գործունեությունը ծավալվելու է գյուղմթերքի, սննդի վերամշակումից մինչեւ նոր բարձր տեխնոլոգիական նյութերի արտադրություն, դեղագործություն եւ տեքստիլ արդյունաբերություն: Ազատ տնտեսական գոտում գործելու է մաքսակետ, արտադրական տարածք, բիզնես կենտրոն: Այդտեղ այցելուներն ապրանքները կգնեն առանց մաքսատուրքի: Սա Եվրասիական տնտեսական միության տարածքում ստեղծված 7 գոտիներից մեկն է լինելու, որում գործելու է նաեւ «Դյութի ֆրի» համակարգ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ-ի ամենաերկար թունելը․ ներկայացվել է Հյուսիս-հարավի 60կմ-ոց նոր ճանապարհահատվածի ծրագիրը (վիդեո)
Ճանապարհահատվածի կառուցումը կնպաստի նաև ապրանքաշրջանառության ավելացմանն ու տուրիզմի զարգացմանը…
5,3 մլրդ դրամ հատկացվեց մոտ 26,2 կմ ճանապարհի նորոգման և 19 օբյեկտի կառուցման ավարտի համար
ՏԿԵՆ-ի միջոցներից 3,6 միլիարդ դրամ, իսկ ընդհանուր ճանապարհների համար հատկացված...
ՏԿԵ փոխնախարարի և ԱԶԲ պատվիրակության քննարկման առանցքում է եղել Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագիրը
Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավոր...
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Ամենաշատ