News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայ գործարարները մատնանշում են հինգ ոլորտներում առկա խնդիրները` հարկային, մաքսային, դատական, պետական գնումների եւ բարեխիղճ մրցակցության ոլորտներում: Այս մասին են վկայում Եվրոպական բիզնես ասոցիացիայի (ԵԲԱ) անցկացրած ուսումնասիրության արդյունքում ստացված տվյալները:

Այս մասին դեկտեմբերի 15-ին լրագրողների հետ զրույցում հայտնեց ԵԲԱ-ի բիզնեսի զարգացման գծով տնօրեն Գարեգին Գալուստովը: Նրա խոսքով՝ անցկացված ուսումնասիրության արդյունքների հիման վրա Ասոցիացիան 15 առաջարկություն է ներկայացվել Պետեկամուտների կոմիտեին, ֆինանսների եւ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարություններին, որոնցից միայն մի քանիսն են ընդունվել:  «ԵՄ-ի հետ կնքած նոր պայմանագիրը նոր հնարավորություններ է բացում հայ գործարարների համար, եւ մեր Ասոցիացիան ամեն կերպ կաջակցի նրանց եվրոպական գործընկերների հետ գործնական կապեր հաստատելու հարցում»,- նշեց Գարեգին Գալուստովը:

Տնտեսական զարգացման եւ ներդրումների փոխնախարար Գարեգին Մելքոնյանը իր հերթին նշեց, որ անդամակցությունը ԵԲԱ-ին գործարարներին հնարավորություն է տալիս միասնական դիրքեր եւ միասնական երկխոսություն ձեւավորել պետական մարմինների առջեւ եւ քննարկել տարբեր հարցեր Հայաստանում գործարար միտումների վերաբերյալ:

Նշենք, որ դեկտեմբերի 15-ին Երեւանում անցկացվեց Եվրոպական բիզնես ասոցիացիայի 2-րդ գագաթնաժողովը: Հայաստանում Եվրոպական բիզնես ասոցիացիան հիմնադրվել է 2016 թվականի սկզբին: ԵԲԱ-ի գլխավոր նպատակն է աջակցել Հայաստանում եվրոպական բիզնես համայնքին, թեթեւացնել վերջինիս ինտեգրումը, նպաստել Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ համագործակցությանը, ինչպես նաեւ զարգացնել բիզնես միջավայրը, խրախուսել օտարերկրյա ներդրումները եւ բարելավել համապատասխան օրենսդրական դաշտը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ