News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը առաջ է մղում մի ռազմավարություն, որը կարող է խափանել իրանական ավիաընկերություններին հարյուրավոր օդանավեր վաճառելու՝ Boeing ու Airbus ընկերությունների  ծրագրերը, գրում է Wall Street Journal-ը։

Պարբերականի տվյալներով՝ ԱՄՆ վարչակազմը մտահոգված է նրանով, որ իրանական ավիաընկերությունները կարող են նոր կամ հին քաղաքացիական օդանավերն օգտագործել զենքն ու զինվորականներին Սիրիա ուղարկելու համար։ Տարբերակները, որոնք կառաջարկեն Թրամփին, ներառում են վաճառքի արգելք ու կոշտ պայմանների ներդրում, որոնք կարող են խանգարել օդանավերի մատակարարումներին։

Պարբերականը հայտնում է, որ Իրան եվրոպական Airbus կոնցերնի օդանավերի մատակարարումները կարող են կասեցվել ԱՄՆ-ի կողմից՝ ամերիկյան արտադրության բաղադրիչների չափից մեծ քանակության պատճառով։

Իրանն ու միջազգային միջնորդների «վեցյակը» 2015-ի հուլիսի 14-ին պատմական համաձայնության են հասել իրանական ատոմի բազմամյա խնդրի կարգավորման հարցում՝ կնքելով Գործողությունների համատեղ համընդգրկուն ծրագիր, որի կատարման դեպքում չեղարկվում են Իրանի նկատմամբ գործող տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցները։

Անցած տարի իրանական Iran Air ավիաընկերությունը ամերիկյան Boeing –ի հետ կնքել էր 80 օդանավերի մատակարարման պայմանագիր։ Ծրագրվում էր, որ Iran Air –ը կստանա այդ օդանավերը առաջիկա 10 տարիների ընթացքում։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ