News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վենեսուելայի կառավարությունն ու ընդդիմությունը Դոմինիկանում դեկտեմբերի 15-ին կայացած բանակցությունների ժամանակ համաձայնության չեն հասել, հայտնել է Telesur հեռուստաալիքը։

Դոմինիկանյան հանրապետության նախագահ Դանիլո Մեդինան, որը այդ հանդիպման ժամանակ հանդես է եկել որպես միջնորդ, հայտնել է, որ Վենեսուելայում քաղաքական ճգնաժամի կարգավորման մասին երկխոսությունը կշարունակվի 2018-ի հունվարի 12-ին։

«Կառավարությունն ու ընդդիմությունը գոհունակություն են հայտնում կայացած բանակցություններով ու հայտնում են, որ տեղի են ունեցել զգալի առաջխաղացումներ օրակարգի բոլոր կետերի շուրջ»,- հայտնել է Դոմինիկանյան հանրապետության նախագահը կարճատր մամուլի ասուլիսի ժամանակ, որը հեռարձակել է հեռուստաալիքը։

Մեդինայի խոսքով՝ կողմերին մնում է քննարկել մի քանի տեխնիկական հարցեր։ «Մենք չենք կարող հայտնել որեւէ արդյունքի մասին, քանի դեռ չեն համաձայնեցվել բոլոր հարցերը»,- ասել է նախագահը։

Բանակցություններն անցել են փակ դռների ետեւում Դոմինիկանյան հանրապետության ԱԳՆ շենքում։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ