Սան Ֆրանցիսկոյի ծոցում լողող տղամարդը ձեռքի լուրջ վնասվածք էր ստացել այն բանից հետո, երբ ծովային առյուծը հարձակվել էր նրա վրա:
Այս մասին հաղորդում է Us.one-ն՝ հղում կատարելով Սան Ֆրանցիսկոյի հրշեջ վարչությանը:
Միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 14-ի ցերեկը, Aquatic Park-ի տարածքում:
Հայտնի չէ՝ ինչով կվերջանար միջադեպը, եթե տուժողին մարդիկ չտեսնեին: Նրանք 56-ամյա լողորդին դուրս են հանել ջրից: Պարզվել է, որ ծովային առյուծը ուժեղ կծել է նրան: