2017թ. ընթացքում ՀՀ իրավասու մարմինները պաշտոնեական հանցագործություններ կատարելու փաստերով համայնքապետերի վերաբերյալ հարուցել են 34 քրեական գործ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
«Նշված գործերից արդեն իսկ 7 գործով 7 համայնքապետ ներգրավվել է որպես մեղադրյալ, դրանցից 4 գործ 4 համայնքապետի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, որից 2 համայնքապետի վերաբերյալ կայացվել են մեղադրական դատավճիռներ: 15 քրեական գործի նախաքննություն շարունակվում է»,- գրել է Գոռ Աբրահամյանը: