News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 66-ամյա կնոջը՝ ամուսնու սպանության դրդչության համար։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Հրազդանի երկու բնակիչների սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով իրականացված բազմակողմանի քննության արդյունքում բացահայտվել է եւս մեկ սպանություն՝ կատարված 2013 թվականին՝ Երեւանում։

Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ 1951թ. ծնված կինը 2012 թվականի ընթացքում հորաքրոջ որդուն պարբերաբար պատմել է ամուսնու հետ մասնավոր հարցերի շուրջ ունեցած խնդիրների մասին եւ նյութապես շահագրգռելով, այն է ՝ 20.000 ԱՄՆ դոլար խոստանալով՝ դրդել է սպանել նրան։

Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ 2013թ. հունվարի 17-ին կինը դուրս է եկել տանից, իսկ հյուրընկալված ազգականը բութ-կոշտ առարկայով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա ամուսնու գլխի շրջանին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ։

Նախնական քննության տվյալներով՝ սպանությունից հետո կինը մաս-մաս ազգականին փոխանցել է խոստացված գումարից 15 հազար ԱՄՆ դոլարը։

Քրեական գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա՝66-ամյա կնոջը դեկտեմբերի 15-ին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան։

Նախաքննությունը շարունակվում է։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ