News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Հսկա բրդոտ մամոնտի կմախքը վաճառվել է Լիոնում  548,25 հազար եվրոյով։ Այս մասին հաղորդում է Agence France Presse-ն։

Բրդոտ մամոնտներն ամենախոշոր մամաոնտներն են։ Սիբիրյան հավերժական սառցույթից 10 կմ հեռավորության վրա գտնված կմախքն ունի 3.4 մ բարձրություն եւ 5.3 երկարություն: Այն պահպանվել է գերազանց վիճակում եւ առկա է ոսկորների 80 տոկոսը: Շատ հաճախ այդպիսի կմախքները վաճառվում են մեծապես լրացված եւ վերականգնված վիճակում, ընդ որում՝ հաճախ վաճառողները խաբում են գնորդներին՝ փոխարինելով բացակա ոսկորները ժամանակակից փղերի ոսկորներով:

Մամոնտը գնել է ստրասբուրգյան մի ընկերության սեփականատերը, որի ապրանքային նշանին առկա է այս կենդանին: Ընկերության ղեկավարը հայտարարել է, որ թանկարժեք այս ձեռքբերումը տեղադրելու է իր ընկերության գրասենյակի դահլիճում:

Գործակալության տվյալներով՝  աշխարհում այս տեսակի մամոնտների կմախքները  հարյուրից էլ պակաս են: Սիբիրյան բրդոտ մամոնտի նմանատիպ աճուրդ նախկինում տեղի էր ունեցել Փարիզում 2012 թվականին։

Այն ժամանակ Sotheby աճուրդում գինը կազմել է  240.75 հազար դոլար: Առաջին նմանատիպ վաճառքները տեղի են ունեցել 2006 թվականին Ֆրանսիայում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ