News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Գերմանիայի Հեսեն դաշնային հողը մտադիր է օգուտ քաղել կրիպտոարժույթի փոխարժեքի աճից՝ շրջանի իշխանությունները որոշել են վաճառել ոստիկանության կողմից մի քանի տարի առաջ «առգրավված» բիթքոինները։ Այս մասին հաղորդում է Der Tagesspiegel թերթը։

2015 թվականին Հեսենի կարգուկանոնին հետեւող իրավապահները բացահայտել էին թմրամիջոցների վաճառքի ցանց, որտեղ արգելված նյութերի շրջանառությունը իրականացվում էր համացանցի միջոցով։ Որպես վճարման միջոց ընդունվում էր կրիպտոարժույթը։

Ի վերջո, 126 բիթքոիններ՝ համակարգիչների եւ կոշտ սկավառակների հետ միասին բռնագրավվել էր դաշնային հողի օգտին: Այն ժամանակ նրանց գինը կազմում էր մոտ 50 հազար եվրո: Այսօր փոխարժեքի աճի պայմաններում մոտ 2 միլիոն:

Հեսենում ցանակնում են այն վաճառել քանի չի էժանացել: «Բիթքոինը մենք համարում ենք «փչացող» ապրանք, այդ պատճառով էլ ցանկանում ենք դրանք վաճառել աճուրդում»,-ասել է դատախազ Բենջամին Քրաուզեն: Սպասվում է, որ դաշնային հողի բյուջեն կավելանա մինչեւ 2 միլիոն եվրոյով արդեն հաջորդ շաբաթ:

Թե այժմ որքան  բիթքոիններ են գտնվում ԳՖՀ-ի պետական հաստատությունների տիրապետության տակ, հայտնի չէ: «Մենք միայն հաջորդ տարի կներառենք առգրավված կրիպտոարժույթի արժեքը քրեական վիճակագրության մեջ», - ասել է քրեական գործերի դաշնային վարչությունում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
Ամենաշատ