News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Գերմանիայի ոստիկանությունը եւ հետախուզական ծառայությունը երկարատեւ եւ ավելի ինտենսիվ կերպով հետեւել են ահաբեկիչ Անիս Ամրիի գործողություններին, որն անցյալ տարի ահաբեկչական հարձակում էր կատարել բեռլինյան սուրբծննդյան շուկայի վրա։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով գործակալների տվյալները, տասնյակ փաստաթղթեր ու արձանագրություններ։ Նպատակաուղղված նրան հետեւելը սկսվել էր 2015 թվականի նոյեմբերին։ Նման միջոց ձեռնարկվել էր «Իսլամական պետության» ենթադրյալ բջջի եւ քարոզիչ Աբու Վալի նկատմամբ հետաքննության կապակցությամբ:

Դեռ ահաբեկչական հարձակումից մեկ տարի առաջ Դյուսելդորֆի ոստիկանության քրեական բաժինը ստացել էր Ամրիի կոնկրետ ծրագրերի մասին տվյալներ: Տեղեկությունը փոխանցվել էր դաշնային ոստիկանության քրեական վարչությանը, Սահմանադրության պաշտպանության վարչությանը(հակահետախուզության)  եւ գլխավոր դատախազությանը: Ամեն դեպքում, այդ տարվա դեկտեմբերից սկսած Ամրիիի կողմից  անընդհատ փոփոխվող բջջային հեռախոսները  հսկվում էին։

Ընդհանուր առմամբ, Սահմանադրության պաշտպանության վարչություն էր  փոխանցվել Ամրիի մասին տեղեկություններով ավելի քան 12,000 ֆայլ, ներառյալ Լիբիայում ԻՊ-ի զինյալների հետ նամակագրությունը: Welt-ի տվյալներով՝ վարչությունը նույնիսկ այդ գործով առանձին խորհրդատու էր նշանակել: Ավելին, պարբերականը հաղորդում է, որ Ամրին սերտ կապեր է ունեցել ԻՊ-ի Լիբիայի ապստամբների հետ դեռ մինչեւ  2011 թվականին Իտալիա ժամանելը եւ նրանց մասին տեղյակ են  եղել Թունիսի հետախուզական ծառայությանը:

Պատճառը, թե ինչու Ամրիին ձերբակալված չէ եւ կարողացել է իրականացնել իր ծրագրերը, հայտնի չէ: Թերթը ենթադրում է, որ դա պայմանավորված է միջազգային հետախուզական ծառայությունների ներգրավվածությամբ, ովքեր ցանկանում էին օգտագործել Ամրիին ԻՊ-ի իր հովանավորների ճնշման համար:

Հիշեցնենք, որ 2016 թ. դեկտեմբերին Բեռլինի կենտրոնական շուկայի վրա բեռնատար մեքենայով հարձակում էր իրականացվել, 12 մարդ զոհվել էր, 48-ը՝ հոսպիտալացվել: Գերմանիայի իշխանությունները հայտարարել էին, որ դա ահաբեկչական հարձակում էր,  հետախուզում էր  հայտարարվել մեքենան վարելու մեջ կասկածվող  24-ամյա թունիսցի Անիս Ամրիի նկատմամբ, որը սպանվել է Միլանում ոստիկանության բացած կրակահերթից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ստամբուլի պողոտաներից մեկում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակը ցմահ ազատազրկման է դատապարտվել
Մեղադրող կողմը ի սկզբանե նրա համար 3009 տարվա ազատազրկում էր պահանջել...
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Ամենաշատ