News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Էկվադորի նախագահ Լենին Մորենոն հայտարարել է, որ դեմ է հանդես գալիս անսահմանափակ վերընտրվելու հնարավորությանը, քանի որ դա հանգեցնում է «ժողովրդավարության ներքո թաքնված դիկտատուրայի», հաղորդում է Pais թերթը։

Ավելի վաղ Էկվադորի ազգային ընտրական խորհուրդը հավանություն է տվել հաջորդ տարի համաժողովրդական հանրաքվեի անցկացմանը, որտեղ քվեարկության կդրվի երկրի նախագահի պաշտոնում նույն անձի անսահմանափակ թվով վերընտրվելու հնարավորությունը վերացնելու հարցը։ Սահմանադրության մեջ այդ փոփոխությունն արվել էր 2015 թվականին՝ նախորդ նախագահ Ռաֆաել Կորեայի վարչակազմի նախաձեռնությամբ։
Հանրաքվեն տեղի կունենա 2018-ի փետրվարի 4-ին։

«Ես միշտ ասել եմ, որ կողմ չեմ վերընտրվելու հնարավորությանը։ Նույնիսկ եթե դա վերաբերում է մեկ անգամ վերընտրվելուն, անսահմանափակ վերընտրվելու հնարավորությունը հանգեցնում է բռնապետության։ Երկրի նախագահի շրջապատի մարդիկ նրա շուրջը ձեւավորում են մթնոլորտ, կարծես նա Աստծո պատգամաբերն է»,-հայտարարել է Մորենոն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ