News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վենեսուելայի Տաչիրայի նահանգում գտնվող Բոլիվարի շրջանի բիլիարդանոցում անհայտ հանցագործների հարձակման զոհ են դարձել հինգ հոգի `չորս տղամարդ եւ մեկ կին: Եվս 13 հոգի էլ հրազենային վնասվածքներ են ստացել, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Տուժածներին տեղափոխել են շրջանի հիվանդանոցներ: Հարձակման պատճառը դեռ հայտնի չէ: Հանցագործներին չի հաջողվել բռնել դեպքի վայրում, հանցագործության «տաք» հետքերով էլ նրանց չեն գտել։

Իշխանությունների տվյալներով՝ այս տարի Վենեսուելայում 2016 թ. համեմատ հանցագործության մակարդակը նվազել է 18,8 տոկոսով: Անցյալ տարի, ըստ գլխավոր դատախազության տվյալների, բոլիվարյան հանրապետության տարածքում կանխամտածված սպանությունների մակարդակը 100 000 բնակչի հաշվարկով գերազանցել է 70 դեպքը:

Բռնության զոհ են դարձել 21,75 հազար մարդ, որոնցից 12 հազարից ավելին ՝ 15-30 տարեկան: Բոլոր սպանությունների գրեթե 87 տոկոսը կատարվել է հրազենով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ