News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Հայաստանում քաղաքական պայքարում պետք է կիրառվեն բացառապես սահմանադրական մեթոդներ: NEWS.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ հանրապետական փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով այն հարցին, թե ընդդիմությունը չի՞ փորձի անցումային շրջանից օգտվել եւ սահմանադրական բարեփոխումների վերջնական ուժի մեջ մտնելու ժամանակահատվածում բողոքի ակցիաներ կազմակերպելու փորձեր կատարել, եթե հաշվի առնենք այն փաստը, որ Հայաստանի գործող նախագահ Սերժ Սարգսյանի լիազորություններն ավարտվում են ապրիլին:

Շարմազանովի համոզմամբ՝ Հայաստանում իշխանափոխությունը հնարավոր է բացառապես ընտրությունների ճանապարհով: «Հայաստանում կառավարման խորհրդարանական համակարգի անցումից հետո հաջորդ ընտրությունները տեղի կունենան 2022 թվականին: Մինչեւ 2022 թվականն ընկած ժամանակահատվածի համար Հայաստանի ժողովուրդը, մեր հանրապետության քաղաքացին արդեն իր ղեկավարությանն ընտրել է»,- նշեց Շարմազանովը՝ հավելելով, որ որեւէ փոփոխություն չի սպասում, եւ որ Հայաստանի փաստացի ղեկավարումը կիրականացնեն այն կուսակցությունը եւ այն կոալիցիան, որի օգտին քվեարկել է երկրի բնակչության մեծամասնությունը՝ պարզաբանելով, որ նկատի ունի Հայաստանի Հանրապետական կուսակցությանը եւ նրա կոալիցիոն գործընկեր Հայ հեղափոխական դաշնակցությանը:

Հիշեցնենք, որ բարեփոխված Սահմանադրությամբ առաջիկա գարնանը Հայաստանր լիովին կանցնի կառավարման խորհրդարանական համակարգի: Մինչեւ 2018 թվականի ապրիլի 9-ին նախագահի պաշտոնում Սերժ Սարգսյանի լիազորությունների ավարտը պատմության մեջ առաջին անգամ խորհրդարանը նոր նախագահ կընտրի, որից հետո իրական իշխանությունը կկենտրոնանա վարչապետի ձեռքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետը եղբորն ուղարկել է տեսնելու, թե որ բնակիչներն են մասնակցում շարժման երթին․ Ոսկան Սարգսյան
Սասուն Սարգսյանը Հաղարծին գյուղում և Դիլիջան քաղաքում մի քանի խանութների և արտադրական օբյեկտի սեփականատեր է, նրա անձնական ավտոմեքենան…
Միշտ նախանձել եմ ինկվիզիցիայի ենթարկվածներին. Հովիկ Աղազարյան
Ճառագել է իրենց արժեհամակարգի ու գաղափարների նկատմամբ…
Ցյուրիխի հայ ակադեմիականների միությունն աջակցություն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Ցյուրիխի հայ ակադեմիականների միությունն իր խորին մտահոգությունն է հայտնում...
Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը Սեւանի թերակղզուց շարունակում է երթը դեպի Երևան
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ մայիսի չորսի կեսօրից Կիրանցից քայլերթով շարժվել…
«Շիրակը հանուն հայրենիքի» անդամները ուղևորվելու են Աբովյան քաղաք` միանալու Տավուշից սկիզբ առած երթին
Այն անձինք, ովքեր ունեն տրանսպորտային խնդիր, խնդրում ենք երթից առաջ…
Կիրանց գյուղ չափագրողներ են եկել. Մեծ թվով ոստիկաններ կան. Գյուղացիները լարված են. Կամո Շահինյան
Շահինյանը նաեւ նշեց, որ տեղեկություն չունի, թե որքան ժամանակ են մնալու...
Ամենաշատ