News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կան մի քանի պատճառներ, որոնք խոչընդոտում են Թուրքիայի ու Երեւանի միջեւ պաշտոնական հարաբերությունների կարգավորմանը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը՝ պատասխանելով հարցին, թե կարո՞ղ են, արդյոք, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում տեղաշարժի ինչ-որ նախադրյալներ ի հայտ գալ։

Նրա խոսքով՝ գլխավոր խոչընդոտն այդ գործընթացի նկատմամբ ադրբեջանական կողմի բացասական արձագանքն է։ «Ինչպես հիշում եք՝ Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրություններին ադրբեջանական կողմի արձագանքը նախադեպային էր: Չպետք է մոռանալ նաեւ Բաքվի արձագանքը Երեւան-Վան չվերթ բացելու ծրագրերին, որոնք այդպես էլ չիրականացան»,- հստակեցրեց Էնֆիաջյանը։

Խմբակցության պատգամավորի խոսքով՝ ակնհայտ է, որ Թուրքիայում ամբողջությամբ գիտակցում են, որ Բաքվում կոշտ ու տհաճ կարձագանքեն հայ-թուրքական սահմանի ապաշրջափակմանը։ Նա նաեւ հավելեց, որ թուրքական կողմը լավ հասկանում է, որ սահմանների բացումը կբերի սահմանային շրջանների տնտեսական զարգացմանը, երկրի մի քանի նահանգներում կյանքի մակարդակի բարձրացմանը, որոնք այս պահին շատ թույլ են զարգացած։ Սակայն, Վահե Էնֆիաջյանի կարծիքով, Թուրքիան գիտակցում է նաեւ իր շահը, որը կարող է ստանալ ադրբեջանական գազի մատակարարումներից, քանի որ Ռուսաստանից ու Իրանից հետո նրա գլխավոր ու էժան մատակարարը Ադրբեջանն է։

«Այս հանգամանքները եւ հավերժական հայ-թուրքական հարցը հաշվի առնելով՝ մոտ ապագայում հարաբերությունների կարգավորման իրական հեռանկարներ չեմ տեսնում»,- եզրափակեց «Ծառուկյան» խմբակցության քարտուղարը։

Հիշեցնենք, որ Հայաստանն ու Թուրքիան չունեն դիվանագիտական հարաբերություններ, իսկ հայ-թուրքական սահմանը փակվել է 1993 թվականին թուրքական կողմից նախաձեռնությամբ։ Երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացը նախաձեռնվել է 2008 թվականի աշնանը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի կոմից։ 2009 թվականի հոկտեմբերի 10-ին երկու երկրների արտաքին գործերի նախարարները Ցյուրիխում ստորագրել էին «Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունները։ Սակայն ավելի ուշ Անկարան առաջ է քաշել ղարաբաղյան հակամարտության հետ կապված նախապայմաններ, որը բերել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի փաստացի տապալմանը։ Արձանագրությունների վավերացման հարցը սառեցված է։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողանը Հայաստանին կոչ է արել աշխատել Թուրքիայի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզի վրա
Տարածաշրջանում այժմ նոր կարգ է հաստատվում․․․
Կարելի է համոզել Էրդողանին, որ Հայաստանի հետ կարգավորումը կբացի տարածաշրջանը Թուրքիայի առջև․ «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով՝ այս հարցն ավելի արդիական կդառնա, եթե Թուրքիայում քաղաքական փոփոխություններ լինեն...
«Հրապարակ». Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը
Մենք հետաքրքրվել էինք, թե երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան, ինչ օրակարգով է թուրք...
Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա. Էդմոն Մարուքյան
Հայոց Ցեղասպանությունը ճանաչված փաստ է գիտական, ակադեմիական, քաղաքական մակարդակներում, 30-ից...
Հույս ունեմ՝ Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացնել Ռուբինյանը եւ Քըլըչը մոտ ապագայում կհանդիպեն. Կլաար
Շփվելով և՛ պարոն Ռուբինյանի, և՛ պարոն Քըլըչի հետ, ես երկու կողմից էլ լսել եմ շահագրգռվածություն՝ այս ուղղությամբ առաջընթաց ունենալու վերաբերյալ...
Զարեհ Սինանյանն ու Արա Գոչունյանը խոսել են Թուրքիայի հայ համայնքի իրավիճակի և խնդիրների մասին
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ստամբուլի «Ժամանակ»...
Ամենաշատ