News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 20-ից մինչեւ 2018-ի  հունվարի 15-ն արգելվել է Սեւանա լճում ձկան եւ խեցգետնի որսը:

Ղեկավարվելով «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի «է)» կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի  օգոստոսի 8-ի  N 1237-Ն որոշման N1 հավելվածի 7-րդ կետի «ա)» ենթակետով եւ 12-րդ կետի «դ)»  ենթակետով, ինչպես նաեւ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային Ակադեմիայի կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի 2017 թվականի դեկտեմբերի 8-ի N2459-191 գրությունը` սույն թվականի դեկտեմբերի 14-ին ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը ստորագրել է հրաման, որով արգելվել է  2017թ. դեկտեմբերի 20-ից մինչեւ 2018թ. հունվարի 15-ը Սեւանա լճում ձկան եւ խեցգետնի որսը, ինչպես նաեւ ուժեղացվել է հսկողությունն ապօրինի ձկնորսության եւ ձկնային պաշարների պահպանության ուղղությամբ:

Հրամանում ասված է.

«1. Իշխան եւ Սիգ ձկնատեսակների ձվադրման ժամանակահատվածում ձկների բնական վերարտադրությունն ապահովելու նպատակով 2017 թվականի դեկտեմբերի 20-ից մինչեւ 2018 թվականի հունվարի 15-ն ուժեղացնել վերահսկողությունը Սեւանա լճում ապօրինի ձկնորսության եւ ձկնային պաշարների պահպանության ուղղությամբ:

2.Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Սեւան ազգային պարկ» պետական ոչ առեւտրային կազմակերպության տնօրենին`

 1) մինչեւ սույն թվականի դեկտեմբերի 19-ն ապահովել Սեւանա լճից ձկնորսության եւ խեցգետնորսության համար նախատեսված բոլոր որսագործիքների,  լողամիջոցների ինչպես նաեւ ժամանակավոր կացարանների դուրս բերումը,

 2) շրջիկ հսկողություն իրականացնել Սեւանա լճի առափնյա տարածքներում եւ գետաբերաններում,

 3) կազմակերպել ստուգայցեր Սեւանա լճի վրա` համագործակցելով Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզային ոստիկանության, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի եւ համայնքների ղեկավարների հետ:

3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնին առաջարկել`

1) կազմակերպել ստուգայցեր Սեւանա լիճը գոտեւորող մայրուղիներում, քաղաքային շուկաներում, Սեւանա լիճ թափվող գետերի վրա,

2) ապահովել մասնակցությունը սույն հրամանի 2-րդ կետում նախատեսված աշխատանքներին»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ