News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Զինվորական հոսպիտալի հոգեբուժական բաժանմունքում խարդախության, ինչպես նաև կաշառք տալու փորձի դեպքի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննությունն ավարտվել է:

Ըստ Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի տարածած հաղորդագրության՝ նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հ. Մ.-ն, 2017թ.-ի ապրիլի 12-ից մինչև հունիսի 15-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ՊՆ Երևանի կայազորային զինվորական հոսպիտալի հոգեբուժական բաժանմունքում գտնվելով բուժման մեջ, ուրիշի գույքի հափշտակություններ կատարելու ուղղակի դիտավորությամբ, նույն բաժանմունքում բուժվող զինծառայողների շրջանում ներկայացել է որպես ՀՀ ՊՆ ԿՌԲՀ նախագահի եղբորորդի, խոսակցություններ տարածել, թե իբր որոշակի գումարի դիմաց, հորեղբոր միջոցով կարող է զինծառայողներին հիվանդության բերումով ազատել հետագա զինվորական ծառայությունից:

2017թ.-ի հունիսին նա չարաշահել է նույն բաժանմունքում բուժվող՝ ՀՀ պաշտպանության նախարարության թիվ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Ս.Հ.-ի և նրա հոր՝ Հ.Հ.-ի վստահությունը, նրանց հավաստիացրել, թե իբր հանդիսանում է Պաշտպանության նախարարության ռազմաբժշկական հանձնաժողովի նախագահ Սահակ Օհանյանի եղբորորդին և նրա միջոցով կարող է 3000 ԱՄՆ դոլարով կազմակերպել վերջինիս վաղաժամկետ զորացրման հարցը:

Ապա խարդախությամբ խոշոր չափերի գումար հափշտակելու շուրջ նախնական համաձայնություն ձեռք բերելով ընկերոջ` Հ.Հ.-ի հետ, գիտակցելով, որ իրականում չի կարողանալու կատարել տրված խոստումը՝ հունիսի 20-ին պաշտոնատար անձի /անձանց/ կողմից իր լիազորությունների շրջանակում՝ իր ներկայացրած անձի օգտին գործողություններ կատարելու՝ մասնավորապես որդուն զինվորական ծառայությունից վաղաժամկետ զորացրելու համար, միջնորդի միջոցով զինծառայողի հորից ստացել է առանձնապես խոշոր չափերի կաշառք՝  խաբեությամբ հափշտակելով 1 մլն 100 հազար դրամ:

Այնուհետև զինծառայող Ս.Հ.-ը ՀՀ ՊՆ Երևանի կայազորային զինվորական հոսպիտալի հոգեբուժական բաժանմունք ընդունված համածառայակից Գ.Գ.-ին և  նրա մորը` Ա.Ա.-ին, հայտել է Հ.Մ.-ի իբր հորեղբոր՝ ՀՀ ՊՆ կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի նախագահի միջոցով, 2000 ԱՄՆ դոլարով իրեն հետագա զինվորական ծառայությունից վաղաժամկետ զորացրելու գործընթացի մասին՝ պատրաստակամություն հայտնելով ցանկության դեպքում միջնորդել Հ.Մ.-ին՝ կազմակերպելու նաև  հիվանդության կապակցությամբ Գ.Գ.-ի վաղաժամկետ զորացրումը:

Լսելով այդ մասին, վերջինիս մայրը հետաքրքրվել է իրականացվող գործընթացի, այն կազմակերպող անձանց մասին, ապա այդ ամենի մասին հայտնել ՀՀ ՊՆ ՌՈ վարչություն: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակներում, 2017 թվականի հուլիսի 3-ին` Ա.Ա.-ից խոշոր չափերով՝ 1.201.425 ՀՀ դրամին համարժեք 2.500 ԱՄՆ դոլար ստանալուց և հափշտակելուց անմիջապես հետո Հ.Մ.-ն ՀՀ ՊՆ ՌՈ աշխատակիցների կողմից ձերբակալվել է և բերման ենթարկվել:

Կատարած հանցավոր արարքների համար Հ. Մ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով: Որպես խափանման միջոց՝ նրանկատմամբ կիրառվել է կալանավորումը: Հ.Հ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, որպես խափանման միջոց է կիրառվել՝ ստորագրություն չհեռանալու մասին: Մ.Հ.-ին  մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, որպես խափանման միջոց է կիրառվել՝ ստորագրություն չհեռանալու մասին:

Առաջադրված մեղադրանքներում մեղադրյալներն իրենց մեղավոր են ճանաչել լիովին, տվել են խոստովանական ցուցմունքներ, զղջացել են կատարածի համար:

Գործով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ