News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել ԱՊՀ հատուկ ծառայություններին ամրապնդել կապերը ահաբեկչության սպառնալիքների ֆոնին: Այս մասին ասված է ԱՊՀ անդամ երկրների անվտանգության մարմինների եւ հատուկ ծառայությունների ղեկավարների խորհուրդի բացման անդամ պետությունների ղեկավարների ողջույնի խոսքում, որը ընթերցել է Անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

 «ԱՊՀ երկրների քաղաքացիների համար հիմնական վտանգը գալիս է Կենտրոնական Ասիայում, Մերձավոր Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում գործող միջազգային ահաբեկչական կազմակերպություններից: Ահաբեկիչները փորձում են օգտագործել այս շրջանները որպես պլացդարմ  ընդարձակման, նոր զինյալների ներգրավման եւ վերապատրաստման համար՝ ուղղորդելով նրանց այլ պետություններ իրավիճակը ապակայունացնելու համար»,-ասված  է ողջույնի խոսքում։

Տեքստում նաեւ ընդգծվում է, որ «աշխարհում առկա իրավիճակը պահանջում է փնտրել գլոբալ մարտահրավերներին եւ սպառնալիքներին արձագանքելու նոր, առավել արդյունավետ միջոցներ»:

 «Ուստի կարեւոր է, որ ազգային հատուկ ծառայությունները աշխատեն համագործակցությունը ամրապնդելու, հրատապ խնդիրների լուծման համար համակարգված մոտեցումներ մշակելու, մասնագիտական փորձով, գործառնական եւ վերլուծական տվյալներով կիսվելու, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության կառույցների հետ կապեր հաստատելու ուղղությամբ», - նշված է ողջույնի խոսքում:

Պուտինը նաեւ հույս է հայտնել, որ հանդիպումը կխորացնի հատուկ ծառայությունների փոխգործակցությունը: Նա հիշեցրել է, որ նման ավանդական հանդիպումները նպաստում են ահաբեկչության, ծայրահեղականության, թմրադեղերի եւ անդրազգային հանցագործությունների դեմ պայքարում բազմակողմ համագործակցության զարգացմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովը կանցկացվի հոկտեմբերի 8-ին Մոսկվայում
Արտաքին գործերի նախարարների խորհրդի հաջորդ նիստը կանցկացվի հոկտեմբերի 7-ին...
Ադրբեջանի Գյանջա քաղաքը 2025 թվականին կդառնա ԱՊՀ մարզական մայրաքաղաքը
Նախարարների նիստից հետո որոշում է կայացվել նաև կարգավիճակ տալ ԱՊՀ երկրների հիմնարար կազմակերպություններին ռազմական անվտանգության ապահովման խնդիրների հետազոտման...
Հայաստանն ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդին ներկայացված կլինի փոխնախարարի մակարդակով. Բելառուսի ԱԳՆ
Մենք ակնկալում ենք...
ԱՊՀ երկրների ԳՇ պետերը Մոսկվայում քննարկել են ԱԹՍ-ին հակազդելու քայլերը
Քննարկվել են նաև համատեղ (միավորված) ռազմական համակարգերի զարգացման ներկա և ապագա մարտահրավերները...
ՀՀ եւ Տաջիկստանի զինվորականները մասնակցում են ԱՊՀ երկրների ԶՈւ շտաբների պետերի նիստին
Նիստի ընթացքում Վալերի Գերասիմովը գործընկերներին տեղեկացրել է փոփոխությունների մասին...
ՌԴ-ի և ԱՊՀ երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է 5,8%-ով. Օվերչուկ
Արտահանումը կազմել է 5,1 տրիլիոն ռուբլի, իսկ ներմուծումը` 3,7 տրիլիոն ռուբլի․․․
Ամենաշատ