News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

Երեւան. Beeline-ն անցկացրեց այս տարվա խոշորագույն «Հաճախորդի օրը»։ Միջոցառման շրջանակում ընկերության ղեկավար կազմը 3 օր աշխատեց հաճախորդների հետ վաճառքի եւ սպասարկման գրասենյակներում։

Միջոցառումը ներառեց Հայաստանում Beeline-ի գրեթե բոլոր վաճառքի եւ սպասարկման գրասենյակները, որտեղ հաճախորդների հետ աշխատեցին ընկերության ավելի քան 120 մենեջերներ եւ աշխատակիցներ։

«Այս նախագիծը, որը մենք անվանում ենք «Հաճախորդի օր», սիրված եւ սպասված է ոչ միայն հաճախորդների, այլեւ մեր աշխատակիցների կողմից։ Պատճառը հաճախորդների հետ անձամբ շփվելու, հուզող հարցերի պատասխաններ լսելու, առաջարկներ անելու եւ հետադարձ կապ ստանալու հնարավորությունն է։ Նշեմ, որ հաճախորդների արդիական առաջարկներն ու ցանկությունները հնարավորինս արագ իրականացվում են, քանի որ շատ աշխատակիցներ միջոցառումից հետո հանդես են գալիս համապատասխան նախաձեռնություններով», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Հիշեցնենք, որ բացի եռամսյակը մեկ անցկացվող հաճախորդների օրերից, հետադարձ կապ ստանալու համար հաճախորդներին առաջարկվում է իրենց մեկնաբանություններն ու գնահատականները թողնել ընկերության գրասենյակ կամ սպասարկման կենտրոն դիմելուց հետո։ Անցած տարվա ընթացքում Beeline-ը ստացավ եւ մշակեց ավելի քան 130 000 դիմում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում (ֆոտո)
Մինչև հուլիսի 31-ը ներառյալ Unity 9000 մարզային փաթեթին բաժանորդագրվելու դեպքում փաթեթից կօգտվեն ամսական 8000 դրամով...
YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ. Team-ի նոր առաջարկը
Փաթեթի ամսական վճարը կազմում է 4000 դրամ։ Այն նաև ներառում է 30 ԳԲ ինտերնետ, 1000 րոպե դեպի ՀՀ բոլոր ցանցեր, ԱՄՆ, Կանադա, ՌԴ Beeline և Tele2...
Կարող են հայտնվել հեռարձակողներ, որոնց թիկունքում կկանգնեն այլ երկրների շահեր պաշտպանողները. Տիգրան Հակոբյան
Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը կանխատեսում է, որ հաջորդ...
3-րդ տարին շարունակ ատելության խոսքն ու եթերում բացասական բովանդակությունն էականորեն պակասել է. Տիգրան Հակոբյան
Շարունակում ենք բախվել ատելության խոսքի հետ, ապատեղեկատվության հետ...
ՀՌՀ վերահսկողության ներքո գործող լրատվամիջոցները գործել են ազատ, առանց իշխանությունների միջամտության. Տիգրան Հակոբյան
Սա ընդհանուր գնահատականն է, որն ամենևին չի նշանակում, որ այս ոլորտում...
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
Մենք անցած տարի ֆիքսված կապ անցկացրինք Իջևանում՝ որպես մարզերում ցանցի ընդլայնման ծրագրի մի մաս...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ