News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

ՄԱԿ-ի իրավապաշտպանները կոչ են արել Իրանին չեղարկել Իրանի քաղաքացի եւ Շվեդիայի բնակիչ, Իսրայելի օգտին լրտեսության մեջ մեղադրվող Ահմադռեզա Ջալալիի մահապատիժը, հաղորդում է ՄԱԿ-ի ռադիոն։

Փորձագետների կարծիքով, նրա նկատմամբ դատաքննությունն ընթացել է կոպիտ խախտումներով։ Նա ձերբակալվել էր անցած տարվա ապրիլին Իրան այցելելիս։ Բժշկին թույլ չեն տվել շփվել արտաքին աշխարհի հետ, փաստաբան չեն տրամադրել, առանց մեղադրանք առաջադրելու պահել են երկու ամիս, կտտանքներով ստիպել են խոստովանել մեղքը։

Հոկտեմբերի 21-ին դատարանը նրան մահապատժի էր դատապարտել, իսկ Գերագույն դատարանը վճիռն անփոփոխ էր թողել։ Դեկտեմբերի 17-ին Իրանում հեռուստատեսությամբ ցուցադրել էին նրա ինքնախոստովանությունը, որը, ըստ փորձագետների, արվել է կտտանքների ազդեցությամբ։

Իրանի կառավարությունից հայտնել են, թե Ջալալիին թույլատրել են շփվել ընտանիքի անդամների հետ։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հարյուր հազարավոր մարդկանց մահվան վտանգ կսպառնա, եթե Իսրայելը մտնի Ռաֆահ. ՄԱԿ
Նախօրեին Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտարարել է...
Պակիստանը ՄԱԿ-ին կոչ է անում վերանայել Պաղեստինի անդամակցության հայտը
Մերձավոր Արևելքում խաղաղություն հաստատելու դիվանագիտական ​​ջանքերը զգալի խթան կստանան, եթե ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քվեարկի Պաղեստինին համաշխարհային կազմակերպության կազմում ընդունելու օգտին...
ՄԱԿ-ը կարծում է, որ մինչև 2024-ի հուլիս Պաղեստինում աղքատության մակարդակը կարող է գերազանցել 60%-ը
Այսպես, ՄԱԶԾ-ն նշում է, որ մինչև հուլիս՝ հակամարտության սրման սկզբից ի վեր, մոտ 1,86 մլն պաղեստինցի կարող է...
Ծովինար Համբարձումյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենին
Արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում գործադիր տնօրեն Մաքքեյնը շնորհավորեց մշտական ներկայացուցիչ Համբարձումյանին պաշտոնը ստանձնելու...
«Դեպի աշխարհ առանց խոչընդոտների». Միջազգային համաժողովում ներկայացվել է ՀՀ-ում հաշմանդամության սահմանման նոր մոդելը
Ապրիլի 25-ից 26-ը Հայաստանում անցկացվել է  «Դեպի աշխարհ առանց խոչընդոտների․ հաշմանդամություն ունեցող անձանց ներառական սոցիալական...
Աշխարհում 282 միլիոն մարդ մատնված է սովի. ՄԱԿ-ի զեկույց
Գազայի բնակչության մեկ երրորդը մատնված է բացարձակ սովի՝ սննդի հասանելիության իսպառ բացակայության, նշել են զեկույցի հեղինակները...
Ամենաշատ