News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Օքսֆորդի համալսարանի գիտնականները հանգել են այն եզրակացության, որ Մարսն անբնակ է դարձել, քանի որ մոլորակի մակերեւույթից ջուրն անցել է կեղեւի խորքերը: Գիտնականների նոր հետազոտություններն ուղղված են այն բանի հայտնաբերմանը, թե արդյոք Մարսի վրա կյանքն ընդհանրապես հնարավոր է, հայտնում է The Independent-ը:

Մոտ 3 մլրդ տարի առաջ կարմիր մոլորակը ջրով էր ծածկված այնպես, ինչպես Երկիրը: Բայց հիմա Մարսն անապատներով է պատված, նրա մակերեւույթին երաշտն է թագավորում, եւ մարսաբնակների գոյությունը հնարավոր է միայն գիտական ֆանտաստիկայում:

Քեմբրիջի համալսարանի գիտնականների հետազոտությունները ցույց են տալիս, որ Մարսի վրա դեռեւս ջուրը կա, սակայն շատ մեծ խորություններում: Այս մասին են վկայում լեռնային կեղեւի քիմիական ռեակցիաները, որոնք փոխել են դրանց  հանքաբանությունը եւ բնակության համար անհնարին դարձրել: Գիտնականները նաեւ պարզել են, որ մարսյան լեռները տարբերվում են Երկրի լեռներից այն բանով, որ 25 տոկոսով ավելի շատ են ջուր պահպանում՝ համարվելով մոլորակի խորքում ջրի փոխադրողը:

Ինչպես հայտարարել է գիտնական-հետազոտողներից դոկտոր Ուեյդը, «շատ կարեւոր է լեռների քիմիական բաղադրության հետազոտումը, որոնք կարողանում են ջուրը պահել, այն նպատակով, որ պարզենք մյուս մոլորակների շրջակա միջավայրի վրա հնարավոր ներգործությունը, որոնց մակերեւույթի բաղադրությունը դեռես չի հետազոտվել»: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախարար. Հայաստանը մտադիր է տիեզերքում իր արբանյակների թիվը հասցնել երեքի
Առաջին արբանյակից ակնկալիքներն են․․․
Նոր մեթոդ կօգնի պարզել՝ կյանք կա՞ Յուպիտերի արբանյակում
NASA-ի Europa Clipper ռոբոտ-հետազոտական մեքենան նախատեսվում է Յուպիտերի Եվրոպա արբանյակ...
Պետք է ՄՏԿ-ում ուշադիր լինել բելառուսուհու հանդեպ, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնացին...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում են ատոմային էլեկտրակայան կառուցել Լուսնի վրա
Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հնարավորությունը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ