News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Կավկազսկիյ ուզել»-ի լրագրող Վյաչեսլավ Պրուդնիկովը հրազենային վնասվածքներ է ստացել Ռոստովի մարզում տեղի ունեցած զինված հարձակման հետեւանքով: Լրագրողին վիրահատել են: Հարձակումը նա կապում է իր մասնագիտական գործունեության հետ:

Պրուդնիկովի խոսքով՝ զինված հարձակումը իրականացվել է Կրասնի Սուլին քաղաքում՝ գերեզմանատան մոտակայքում: Պրուդնիկովը պատմել է, որ գերեզմանատան տարածքում նա գտնվում էր լրագրության հետ կապ չունեցող գործի բերումով: «Ես հանեցի իմ ֆոտոխցիկը, որպեսզի մի քանի լուսանկար անեմ, եւ հանկարծ մի մոխրագույն արտասահմանյան մեքենա մոտեցավ: Մեքենայից մի երիտասարդ դուրս թռավ՝ պահանջելով ասել, թե ինչ եմ անում: Արդյունքում կոնֆլիկտ ծագեց. տղամարդը փորձեց հարվածել ինձ, իսկ հետո հանեց ատրճանակը: Նա սկսեց կրակել՝ ասելով. «Դու արդեն զզվեցրել ես՝ իշխանության մասին գրելով»:

Ես ձեռքով ծածկել էի դեմքս, եւ փափմուշտը դիպչեց արմունկիս: Հետո փորձեցի փախչել, եւ երկրորդ փամփուշտը կողոսկրիս դիպչեց»,- պատմել է Վյաչեսլավ Պրուդնիկովը:

Ինչպես նշում է «Կավկազսկիյ ուզել»-ը, Պրուդնիկովի վրա կրակել են ոչ թե ռազմական, այլ տրավմատիկ զենքից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ոստիկանները 9 քուրդ լրագրող են ձերբակալել
Անկարայում, Ստամբուլում եւ Ուրֆայում...
Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄ
Այս տարվա հունվարի 28-ին՝ Հայկական բանակի կազմավորման տոնի առիթով, կոպտորեն արգելվել էր լրագրողների մուտքը Եռաբլուր զինվորական պանթեոն...
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Լրագրողները Պաշտպանին ներկայացրել են իրենց մասնագիտական գործունեությամբ պայմանավորված` վերջին շրջանում հանդիպող խնդիրները...
Ալեքսեյ և Յուլիա Նավալնիներն արժանացել են «Լրատվամիջոցների ազատության մրցանակին»
Նա ընդգծել է, որ Կրեմլը հանդես կգա գրաքննության, ապատեղեկատվության և ստի նոր գործիքներով...
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի…
Freedom House. Հայաստանում ավելացել են լրագրողների նկատմամբ ճնշումների դեպքերը
Ըստ IRI-ի, 2023 թվականի դեկտեմբերին անցկացրած հարցման․․․
Ամենաշատ