Իսրայելի իշխանությունները ողջունում են Գվատեմալայի նախագահ Ջիմի Մորալեսի երկրի դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու որոշումը ԱՄՆ ղեկավարության կողմից նման որոշում կայացնելուց հետո։ Այս մասին հայտարարել է Իսրայելի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցչ Էմանուել Նահշոնը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Շնորհակալություն ենք հայտնում Գվատեմալային դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու կարեւոր որոշման համար։ Հրաշալի նորություն եւ իրական բարեկամություն»,-գրել է Նահշոնը թվիթերյան իր միկրոբլոգում։
Իսրայելում Գվատեմալայի դեսպանությունը Թել-Ավիվից կտեղափոխվի Երուսաղեմ