News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իսրայելում Գվատեմալայի դեսպանությունը Թել-Ավիվից կտեղափոխվի Երուսաղեմ: Այս մասին թվիթերյան իր էջին հայտնել է կենտրոնաամերիկյան հանրապետության նախագահ Ջիմի Մորալեսը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

«Գվատեմալայի սիրելի ժողովուրդ, ես այսօր զրուցել եմ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, - գրել է Մորալեսը: - Հիմնական թեմաներից մեկը Գվատեմալայի դեսպանատան՝ Երուսաղեմ վերադարձն էր: Տեղեկացնում եմ ձեզ, որ ես հանձնարարել եմ ԱԳՆ-ին համապատասխան աշխատանքներ սկսել, որպեսզի դա տեղի ունենա»:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեկտեմբերի 6-ին հայտարարել էր, որ ժամանակն է ճանաչել Երուսաղեմը՝ որպես Իսրայելի մայրաքաղաք եւ հանձնարարել էր նախապատրաստական աշխատանքներ սկսել՝ Թել-Ավիվից Երուսաղեմ ԱՄՆ դեսպանատան տեղափոխման համար:

Դեկտեմբերի 21-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 128 «կողմ» ձայնով բանաձեւ էր ընդունել Թրամփի՝ Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշման դեմ: Փաստաթղթին  դեմ էր հանդես եկել 9 երկիր՝ Գվատեմալան, Հոնդուրասը, Իսրայելը, Մարշալյան կղզիները, Միկրոնեզիան, Նաուրուն, Պալաուն, ԱՄՆ-ն եւ Տոգոն: Եւս 35 երկիր քվեարկության ժամանակ ձեռնպահ էր մնացել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավստրալիան մտադիր է Երուսաղեմը ճանաչել Իսրայելի մայրաքաղաք
Կառավարությունը, միաժամանակ, չի նախատեսում Երուսաղեմում դեսպանատուն բացել, այնտեղ առայժմ կտեղակայվի հյուպատոսական կետ…
Չեխիայի իշխանությունները հավանություն են տվել երկրի դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու «առաջին քայլին»
Չեխիայի նախագահի ներկայացուցիչ Իրժի Օվաչեկը հայտարարել է, որ «Չեխական տանը» տեղակայված կլինեն CzechTrade առեւտրային գործակալությունը եւ CzechTourism տուրիստական գործակալությունը․․․
Մայք Փենսը Պարագվայի նոր նախագահին կոչ է արել դեսպանատունը Թել Ավիվ չվերադարձնել
ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը Պարագվայի նոր նախագահին կոչ է արել չհրաժարվել իր նախորդի որոշումից…
Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատան կառուցումը կարժենա 21 մլն դոլարից ավելի
Ամերիկյան կողմը համաձայնագիր է ստորագրել Desbuild Limak D&K ընկերության հետ, որը դեսպանատունը կապահովի «անվտանգության բարդ համակարգերով»…
ԱՄՆ–ից ու Գվատեմալայից հետո իր դեսպանատունը Երուսաղեմ է տեղափոխել Պարագվայը
Դեսպանատան բացման արարողությանը ներկա են գտնվել Պարագվայի նախագահ Հորացիո Կարտեսը եւ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն…
Ղազախստանի ԱԳՆ․ Երուսաղեմի կարգավիճակի փոփոխությունը սպառնում է Մերձավոր արեւելքի խաղաղությանն ու կայունությանը
Նախարարը նաեւ շեշտել է, որ Երուսաղեմը տարբեր էթնիկ ու կրոնական խմբերի հայրենի քաղաքն է․․․
Ամենաշատ