News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Նյու Յորքի հյուրանոցը, որում անցել են «Տանը միայնակ» ֆիլմի երկրորդ մասի նկարահանումները, հյուրերին առաջարկում է օգտվել «ապրիր ինչպես Քեվինը» ծառայությունից, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Նշվում է, որ «Քեվինի զգացողությունները կարելի է ապրել» հյուրանոցի համարում եւ ամբողջ հյուրանոցի տարածքով: Թե ինչ զգացողությունների մասին է խոսքը, հյուրանոցը չի մանրամասնում:

Ծառայությունը սկսվում է 895 դոլարից: Այս գումարով այցելուները կարող են ֆոտոխցիկում նկարներ անել, համարում հսկայական  պաղպաղակ ուտել, հուշանվերներ ստանալ եւ դիսկերի սահմանափակ հավաքածու: Բացի այդ ֆիլմի սիրահարների համար հատուկ 1990-ականների ոգով ճաշացանկ է պատրաստվել:

Հյուրանոցը առաջարկը նվիրել է ֆիլմի 25-ամյա տարեդարձին:

Ամանորյա «Տանը միայնակ»  կատակերգությունը էկրաններին  հայտնվեց 1990 թվականին: Ֆիլմի երկրոդ մասը հատկանշական է նրանով, որ դրվագներից մեկում հայտնվում է ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփը, որը կատարում է հյուրանոցի տիրոջ դերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայտնի են այս տարվա «Ոսկե ծիրան»-ի անցկացման ժամկետները
Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, ովքեր իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն...
Արցախի մասին ազդեցիկ կինոպատումը՝ «Սեւ այգին». Ալեքսիս Փազումյանի ֆիլմը եվրոպական կինոփառատոններում
Ֆրանսահայ կինոբեմադրիչ Ալեքսիս Փազումյանի  «Սև այգին» վավերագրական…
Հայաստանում Netflix-ի համար ֆիլմեր ստեղծելու մասին հուշագրեր են կնքվել. նախարար
Նրա խոսքով, հայկական ֆիլմերի մասնակցությունը տարբեր միջազգային կինոփառատոներին աճել է 74 տոկոսով...
Kinodaran-ի հիմնադիրների մասին տեղեկատվությունը սխալ էր. Past.am
Պարզաբանման մեջ նշվում է, որ Kinodaran-ն ամբողջովին հայ ծրագրավորողների կողմից ստեղծված մաշտաբային նախագիծ է, որն այս պահին ...
«Հեղինակությունները»՝ հեռուստացույցից դուրս. ՀՀ-ում խիստ կսահմանափակեն քրեական տարրերի մասին ֆիլմերի ցուցադրումը
Հայաստանում կսահմանափակվի քրեական տարրերի մասին ֆիլմերի ցուցադրումը...
Հայաստանն ու Ֆրանսիան կհամագործակցեն կինոյի բնագավառում
Հայաստանի ազգային կինոկենտրոնը Բեռլինի միջազգային 74-րդ կինոփառատոնին…
Ամենաշատ