News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Մեքսիկայում ընթացիկ տարվա սեպտեմբերից-նոյեմբեր տեղի է ունեցել 1,2-8,2 մագնիտուդով 12,7 հազարից ավելի երկրաշարժ: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է երկրի ազգային սեյսմոլոգիական ծառայությունը:

Ամենամեծ թվով ստորգետնյա ցնցումները տեղի են ունեցել սեպտեմբերին՝ 5,7 հազար: Հենց սեպտեմբերին՝ 7-ին եւ 19-ին են տեղի ունեցել 2 հզոր երկրաշարժերը, որոնք հարյուրավոր մարդկանց կյանք են խլել: Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նյետոն նշել է գումարի չափը, որն անհրաժեշտ է սեպտեմբերյան այս 2 երկրաշարժի հետեւանքների վերականգնման համար, 48 մլրդ պեսո (2,5 մլրդ դոլարից ավելի):

Հոկտեմբերին երկիը երկրաշարժերից ցնցվել է գրեթե 3,8 հազար անգամ, նոյեմբերի երկրաշարժերի թիվն անցել է 3,2 հազարից: Մեքսիկայում ամենամեծ թվով երկրաշարժեր գրանցվում են Օախակա եւ Չյապաս նահանգներում, որոնց հաջորդում են Գերերոն, Միչոական Կոլիման եւ Խալիսկոն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ