News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ինեկոբանկը ներկայացրել է InecoMobile բանկային հավելվածի հերթական թարմացումը, որտեղ արդեն հասանելի է 24/7 ռեժիմով օնլայն տրամադրվող 1 CLICK վարկատեսակը:

Վարկը տրամադրվում է հաշված վայրկյանների ընթացքում, անկախ հաճախորդի գտնվելու վայրից: Հաճախորդները հնարավորություն ունեն ինքնուրույն փոփոխել վարկի գումարը՝ առաջարկված սահմանաչափի շրջանակում, ընտրել իրենց հարմար վճարման օրն ու վարկի ժամկետը։

Հավելվածի թարմացված տարբերակում արդեն հասանելի է գաղտնաբառի փոխարեն մատնահետքով (fingerprint) հավելված մուտք գործելու հնարավորությունը, ինչն աննախադեպ է հայկական ֆինանսական հավելվածների ոլորտում: Ըստ բանկի հաճախորդների շրջանում կատարված վերջին հարցման, մատնահետքով հավելված մուտք գործելու հնարավորությունը ամենացանկալի թարմացումներից մեկն էր:

Բանկի զարգացման գծով տնօրեն Արեն Նալթակյանը նշում է. «Մեզ համար առաջնային է սպասարկման որակի անընդհատ բարելավումը՝ լինի դա մասնաճյուղերում, թե օնլայն եղանակով։ Նոր հնարավորությունների ավելացումներն InecoMobile-ում ուղղված են օնլայն տարբերակով ավելի հարմարավետ սպասարկմանը։ Մեր հաճախորդները կարող են մուտք գործել իրենց InecoMobile համակարգը պարզապես մատնահետքով, եւ ստանալ մինչեւ 1,500,000 ՀՀ դրամ վարկ մեկ քլիքով ցանկացած վայրից, ցանկացած օր ու ժամ։»

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Նման սեղմ ժամկետում տեղաբաշխման ավարտը վկայում է Բանկի առաջարկած ներդրումային պրոդուկտների, արժեթղթերի նկատմամբ բարձր պահանջարկի մասին...
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
CCF-ի ընթացքում հնարավորություն կունենաք առավել մանրամասն ծանոթանալու IDBank-ի IDream ծրագրի հետ և անգամ դիմելու առաջիկա IDream 11-ին մասնակցելու համար...
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
Բանկը նպատակ ունի ապագայում զարգացնել Fspace-ն՝ ավելացնելով նոր հնարավորություններ...
Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին
Սա հիանալի հնարավորություն է ներկայանալու որպես գործատու, հավաքագրելու հետաքրքրվածության հայտեր երիտասարդ մասնագետներից...
Թուրքիայի Կենտրոնական բանկը զեղչման տոկոսադրույքը պահել է 50%-ի մակարդակին
Վերլուծաբաններն ակնկալում են, որ Թուրքիայի Կենտրոնական բանկը աշնանը կսկսի տոկոսադրույքի իջեցումը
Apple Pay-ը հասանելի է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ հաճախորդների համար
Անհպում վճարում կատարելու համար պարզապես անհրաժեշտ է iPhone-ը կամ Apple Watch-ը մոտեցնել վճարային տերմինալին...
Ամենաշատ