News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Անկարայի քաղաքապետարանը պատրաստվում է  613–րդ փողոցը, որտեղ գտնվում է ԱՄԷ դեսպանատունը, անվանափոխել արաբներին թալանած եւ Մեդինայից սուրբ մասունքներ Ստամբուլ տարած Ֆահրեդին (ֆահրի) փաշայի անունով։

Թուրքական TRT–ի փոխանցմամբ՝ մոտ օրերս արդեն անվանափոխությունը կավարտվի եւ Ֆահրեդին փաշայի անունով ցուցանակը կփակցվի Անկարայի 613–րդ փողոցում։

Նշենք, որ ԱՄԷ ԱԳ նախարար Աբդուլլահ բին Զայեդը Twitter–ում գրություն էր թողել. «1916 թվականին թուրք Ֆահրեդին փաշան Մեդինե է մտել, թալանել ժողովրդի ունեցվածքը, առեւանգել շատերին ու Մեդինեից բազմաթիվ ձեռագրեր գողացել։ Այդ գողության մասին գիտե՞իք։ Ահա, սա է Էրդողանի պապերի ու մուսուլման արաբների հարաբերությունները»։

Դրանից հետո Էրդողանը ԱՄԷ ԱԳ նախարարին անվանել էր խղճուկ ու անդաստիարակ։

Դուբայի ոստիկանապետն իր հերթին Էրդողանին ստախոս է անվանել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ