News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր ` դեկտեմբերի 27-ին շարունակվեց

«Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով  այս տարվա վերջին դատական նիստն անցել է լարված մթնոլորտում:

Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Սասնա ծռերի» անդամ Արայիկ Խանդոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը միջնորդություն ներկայացրեց իր պաշտպանյալի նկատմամբ կիրառված սանկցիան վերացնել: Երբ դատավոր Մեսրոպ Մակյանը հետաքրքրվեց՝ արդյոք պաշտպանը խոստանում է, որ Արայիկ Խանդոյանը «նորմալ վարքագիծ» կդրսեւորի, Արա Ղարագյոզյանն արձագանքեց. «Եթե դատախազները խոստանում են նորմալ վարքագիծ դրսեւորել, դատախազները կարող են իմ պաշտպանյալին «կենդանի» ասել, պատասխանատվության չենթարկվե՞ն, իսկ Արայիկ Խանդոյանը պատասխանատվության է ենթարկվո՞ւմ»:

Նիստերի դահլիճում ներկաները սկսեցին գոռգոռալ:

«Ոչ ոքի թույլ չեմ տա նախապայմաններով խոսել. ոչ ես եմ խոսում, ոչ էլ որեւիցե մեկին թույլ կտամ դա անել»,- հայտարարեց Մեսրոպ Մակյանը:

Արա Ղարագյոզյանը շարունակեց պնդել իր ասածը. «Իմ պաշտպանյալ Արայիկ Խանդոյանը շատ օրինական վարքագիծ է դրսեւորել, եթե դատախազներն իրենց շարունակելու են այդպես պահել, ես որեւէ երաշխիք չեմ կարող տալ: Երբ նոր ես խոսում էի, մեղադրողը «վիժվածք» ասաց: Պահանջում եմ սանկցիա կիրառել դատախազի նկատմամբ եւ դիմել գլխավոր դատախազությանն այս հարցով»:

Մեսրոպ Մակյանը որոշում կայացրեց Արայիկ Խանդոյանին վերադարձնել նիստերի դահլիճ, ապա դիմեց մեղադրողներից Արամ Արամյանին. «Ցանկանում եմ ճշտել տեղից բացականչելու կամ հակադարձելու ի՞նչ պատճառ ունեիք»,- դիմեց

Արամ Արամյանը հայտարարեց, որ Գագիկ Եղիազարյանն իր հասցեին անվայել հայտարարություն է արել:

«Ես ընդամենն ասել եմ՝ ով որ կարող ա Արայիկ Խանդոյանին հայհոյել, այ նրա հասցեին եմ անվայել հայտարարություն անել: Եթե մարդը գտնում ա, որ կարող ա հայհոյել Արայիկ Խանդոյանին, ուրեմն առավոտից իրիկուն նրա հասցեին եմ ես անվայել հայտարարություններ անում»,- հայտարարեց Գագիկ Եղիազարյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ