News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Հարցադրումը այն մասին, որ Սանկտ Պետերբուրգը ավելի խոցելի է դարձել ահաբեկչական հարձակումների համար, սխալ է. ահաբեկչությունը վտանգ է ներկայացնում աշխարհի ցանկացած բնակավայրի համար: Այս մասին, ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Դուք գիտեք, որ ահաբեկչությունը վտանգ է ներկայացնում աշխարհի ցանկացած բնակավայրի համար», - ասել է Պեսկովը:

Պեսկովը բացատրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը՝ նշելով, որ Սանկտ Պետերբուրգում պայթյունի ժամանակ ոչնչացնող տարրեր են գործարկվել, ուստի դա կարելի է դիտարկել որպես ահաբեկչական գործողություն:

Սակայն մեկնաբանությունների համար ավելի լավ է դիմել ուժային գերատեսչություններին: «Հարցն այն է, որ այնտեղ ոչնչացնող էլեմենտներ են գործարկվել, համապատասխանաբար, սա ամեն դեպքում ահաբեկչական գործողություն է: Բայց, իհարկե, սխալ կլիներ այս դեպքում Կրեմլից ինչ-որ բան պատմել կամ մեկնաբանել: Ավելի լավ է մեկնաբանությունների համար դիմել ուժային գերատեսչություններում մեր գործընկերների», - ասել է Պեսկովը` պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս հաջողվեց եզրակացության գալ, որ Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած պայթյունը ահաբեկչական գործողություն էր:

Սանկտ Պետերբուրգի սուպերմարկետում պայթյուն է տեղի ունեցել

Սանկտ Պետերբուրգի խանութում տեղի ունեցածը ահաբեկչություն էր. Պուտին

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանի արտգործնախարարը Բորելին հայտնել է ԻՀՊԿ կառուցողական դերի մասին ահաբեկչության դեմ պայքարում
ԻՀՊԿ-ն կառուցողական դեր է խաղում ահաբեկչության դեմ պայքարում...
Թուրքիայում ԻՊ-ի հետ կապեր ունենալու կասկածանքով ձերբակալել են ավելի քան 40 մարդու
Թուրքիայում ձերբակալել են ավելի քան 40 կասկածյալի...
Ստամբուլի պողոտաներից մեկում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակը ցմահ ազատազրկման է դատապարտվել
Մեղադրող կողմը ի սկզբանե նրա համար 3009 տարվա ազատազրկում էր պահանջել...
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ամենաշատ