Սանկտ Պետերբուրգի Կալինինի հրապարակում գտնվող «Պերեկրյոստոկ» սուպերմարկետում պայթյուն է տեղի ունեցել, հաղորդում է «Ֆոնտանկան»:
Արդյունքում առնվազն երեք մարդ վիրավորվել է, մեկը գտնվում է ծանր վիճակում:
Ըստ հրապարակման՝ պայթյունը տեղի է ունեցել խանութի պահեստում: Դեպքի վայրում աշխատում են Արտակարգ իրավիճակների նախարարության եւ ոստիկանության աշխատակիցները: