News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչման վերաբերյալ ԱՄՆ-ի դիրքորոշման դատապարտումը մեծ սխալ էր: Այս մասին դեկտեմբերի 28-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:

Նրա խոսքերով՝ այս դեպքում միակ ճիշտ որոշումը կլիներ հայկական կողմի՝ քվեարկությանը չմասնակցելը կամ մեր ներկայացուցչի ֆիզիկական բացակայությունը: «Դա կլիներ լավագույն լուծումը, եւ ոչ ոք դրա համար մեզնից չէր նեղանա եւ չէր դատապարտի: Ոչ ոք. ո՛չ մեր բարեկամները, ո՛չ մեր թշնամիները», - ասել է Նավասարդյանը` հավելելով, որ այս դիրքորոշումը չի կարող ազդել Հայաստանի եւ Իսրայելի հարաբերությունների վրա, որոնք իրականում նոր են սկսում ձեւավորվել:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեկտեմբերի 6-ին հայտարարել էր Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշման մասին: Ի պատասխան այս որոշման՝ Պաղեստինը հրաժարվել է ճանաչել ԱՄՆ-ին որպես միջնորդ մերձարեւելյան խաղաղության գործընթացում:

Գլխավոր ասամբլեայի բանաձեւը անօրինական է հռչակում որեւէ որոշում, որը ենթադրում է Երուսաղեմի կարգավիճակի, ժողովրդագրական բնույթի կամ այլ կարեւոր պարամետրերի փոփոխություն:

Այսպիսով, Գլխավոր ասամբլեան անօրինական է ճանաչել ԱՄՆ-ի՝ Երուսաղեմի վերաբերյալ որոշումը: Բանաձեւին «կոմղ» քվեարկածների թվում էին նաեւ Հայաստանը եւ Ռուսաստանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Իվանա Ժիվկովիչն այցելել է Գեղարքունիք և Տավուշ
Սևան քաղաքում նա ծանոթացել է Ճապոնիայի կառավարության ֆինանսավորմամբ, ՄԱԶԾ «Կլիմայական ռիսկի դիմակայունություն Հայաստանում» ծրագրի շրջանակում…
Հարյուր հազարավոր մարդկանց մահվան վտանգ կսպառնա, եթե Իսրայելը մտնի Ռաֆահ. ՄԱԿ
Նախօրեին Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտարարել է...
Պակիստանը ՄԱԿ-ին կոչ է անում վերանայել Պաղեստինի անդամակցության հայտը
Մերձավոր Արևելքում խաղաղություն հաստատելու դիվանագիտական ​​ջանքերը զգալի խթան կստանան, եթե ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քվեարկի Պաղեստինին համաշխարհային կազմակերպության կազմում ընդունելու օգտին...
ՄԱԿ-ը կարծում է, որ մինչև 2024-ի հուլիս Պաղեստինում աղքատության մակարդակը կարող է գերազանցել 60%-ը
Այսպես, ՄԱԶԾ-ն նշում է, որ մինչև հուլիս՝ հակամարտության սրման սկզբից ի վեր, մոտ 1,86 մլն պաղեստինցի կարող է...
Ծովինար Համբարձումյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենին
Արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում գործադիր տնօրեն Մաքքեյնը շնորհավորեց մշտական ներկայացուցիչ Համբարձումյանին պաշտոնը ստանձնելու...
«Դեպի աշխարհ առանց խոչընդոտների». Միջազգային համաժողովում ներկայացվել է ՀՀ-ում հաշմանդամության սահմանման նոր մոդելը
Ապրիլի 25-ից 26-ը Հայաստանում անցկացվել է  «Դեպի աշխարհ առանց խոչընդոտների․ հաշմանդամություն ունեցող անձանց ներառական սոցիալական...
Ամենաշատ