News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Կոսովոյի ինքնահռչակ հանրապետության խորհրդարանի պատգամավոր եւ վարչապետ Ռամուշ Հարադինայի կրտսեր եղբայր Դաուտը սպառնացել է ակտիվացնել Կոսովոյի ազատագրման բանակի (ԿԱԲ) զինյալներին, երբ տարածաշրջանում սկսեն Միջազգային ռազմական տրիբունալի մեղադրանքներով ձերբակալությունները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ավելի վաղ Կոսովոյի ինքնահռչակ հանրապետության նախագահ Հաշիմ Թաչին Կոսովոյում եւ Մետոհիայում հանցագործությունների համար Միջազգային հատուկ դատարանի ստեղծումը պատմական անարդարություն էր անվանել Պրիշտինայի եւ ԿԱԲ-ի վետերանների հանդեպ:

Պրիշտինայի ԶԼՄ-ները դեկտեմբերի վերջին հայտնել էին, որ ռազմական հանցագործությունների մեղադրանքներ շուտով կարող են առաջադրվել վարչապետի եղբայր Դաուտի եւ նախագահ Թաչիի հորեղբոր՝ Ազեմ Սուլիայի դեմ, որոնք ԿԱԲ-ի շարքերում գործունեության համար նախկինում տարբեր քրեական դատարանների առջեւ են կանգնել, սակայն ներկայումս ազատության մեջ են:

«ԿԱԲ-ի գործիքը Կոսովոյում կրկին կակտիվացվի, երբ հատուկ դատարանի որոշմամբ կսկսվեն  ձերբակալումները: Ես չեմ ներկայացնում ռազմական թեւը, ես Կոսովոյի քաղաքացի եմ: Իմ ամենամեծ նվաճումը տարված պատերազմն էր, եւ ես միշտ պատրաստ եմ աջակցել իմ ընկերներին: ԿԱԲ-ը հանցանք չի գործել, միայն՝ Սերբիան», - Հարադինայ կրտսերի խոսքերը մեջբերում են Sitel հեռուստաալիքը եւ Պրիշտինայի մի շարք լրատվամիջոցներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանի արտգործնախարարը Բորելին հայտնել է ԻՀՊԿ կառուցողական դերի մասին ահաբեկչության դեմ պայքարում
ԻՀՊԿ-ն կառուցողական դեր է խաղում ահաբեկչության դեմ պայքարում...
Թուրքիայում ԻՊ-ի հետ կապեր ունենալու կասկածանքով ձերբակալել են ավելի քան 40 մարդու
Թուրքիայում ձերբակալել են ավելի քան 40 կասկածյալի...
Ստամբուլի պողոտաներից մեկում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակը ցմահ ազատազրկման է դատապարտվել
Մեղադրող կողմը ի սկզբանե նրա համար 3009 տարվա ազատազրկում էր պահանջել...
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ամենաշատ