Քաբուլում շիիթների մշակութային կենտրոնում պայթյունների արդյուքնում զոհվածների թիվը հասել է 41-ի, վիրավորվել է 84 մարդ, հաղորդում է AP-ն:
Ներքին գործերի նախարարության ներկայացուցչի խոսքով՝ մի քանի մահապարտ ահաբեկիչներ պայթեցրել են իրենց կենտրոնի սահմաններից դուրս: Ահաբեկիչների ճշգրիտ թիվը դեռեւս հայտնի չէ:
Պայթյունները տեղի են ունեցել Աֆղանստանում խորհրդային զորքերի ներխուժման տարեդարձի առթիվ կազմակերպված միջոցառման ժամանակ: Առաջին պայթյունը տեղի է ունեցել շենքի ներսում: Ավելի ուշ, երբ անցորդները փորձել են օգնել տուժածներին, կենտրոնի առջեւ եւս երկու պայթյուն է տեղի ունեցել: Շենքում հիմնականում ուսանողներ են եղել:
Ահաբեկչության համար պատասխանատվությունն իր վրա է վերցրել ԻՊ-ն: