News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Անվտանգության խորհուրդը չպետք է միջամտի Իրանի ներքին գործերին, ինչպես նաեւ չպետք է քննարկի երկրում մարդու իրավունքների ոլորտում տիրող իրավիճակը: Այս մասին ԱՄՆ-ի նախաձեռնությամբ Իրանում բողոքի ցույցերի հարցով հրավիրված Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ում Չինաստանի մշտական ներկայացուցչի տեղակալ Ու Հայթաոն։

Նրա խոսքով՝ Չինաստանը «ուշադրություն է դարձնում» Իրանում տեղի ունեցող վերջին իրադարձություններին, ինչպես նաեւ «հույս ունի ու հավատում է, որ Իրանի կառավարության եւ ժողովրդի ջանքերի շնորհիվ Իրանը կշարունակի կայուն մնալ եւ զարգանալ»: «Իրանում իրավիճակը ոչ մի վտանգ չի ներկայացնում միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը, ինչպես  նաեւ ընդգրկված չէ Անվտանգության խորհրդի օրակարգում»,- նշել է դիվանագետը:

Նա հիշեցրել է, որ ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն՝ Անվտանգության խորհրդի հիմնական պատասխանատվությունը միջազգային խաղաղության եւ անվտանգության պահպանումն է, ուստի  Խորհուրդը չպետք է քննարկի որեւէ երկրի ներքին գործերին կամ որեւէ երկրում մարդու իրավունքների իրավիճակին վերաբերող հարցեր»: Հայթաոյի խոսքով՝ իրավիճակը Իրանում չի մտնում Խորհրդի պատասխանատվության շրջանակներում՝ ինչպես նշված է ՄԱԿ-ի կանոնադրության մեջ: Ավելին, նրա կարծիքով՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում այս թեմայի քննարկումը չի օգնի Իրանի ներքին գործերին վերաբերող հարցերի լուծմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պակիստանը ՄԱԿ-ին կոչ է անում վերանայել Պաղեստինի անդամակցության հայտը
Մերձավոր Արևելքում խաղաղություն հաստատելու դիվանագիտական ​​ջանքերը զգալի խթան կստանան, եթե ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քվեարկի Պաղեստինին համաշխարհային կազմակերպության կազմում ընդունելու օգտին...
ՄԱԿ-ը կարծում է, որ մինչև 2024-ի հուլիս Պաղեստինում աղքատության մակարդակը կարող է գերազանցել 60%-ը
Այսպես, ՄԱԶԾ-ն նշում է, որ մինչև հուլիս՝ հակամարտության սրման սկզբից ի վեր, մոտ 1,86 մլն պաղեստինցի կարող է...
Ծովինար Համբարձումյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենին
Արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում գործադիր տնօրեն Մաքքեյնը շնորհավորեց մշտական ներկայացուցիչ Համբարձումյանին պաշտոնը ստանձնելու...
«Դեպի աշխարհ առանց խոչընդոտների». Միջազգային համաժողովում ներկայացվել է ՀՀ-ում հաշմանդամության սահմանման նոր մոդելը
Ապրիլի 25-ից 26-ը Հայաստանում անցկացվել է  «Դեպի աշխարհ առանց խոչընդոտների․ հաշմանդամություն ունեցող անձանց ներառական սոցիալական...
Աշխարհում 282 միլիոն մարդ մատնված է սովի. ՄԱԿ-ի զեկույց
Գազայի բնակչության մեկ երրորդը մատնված է բացարձակ սովի՝ սննդի հասանելիության իսպառ բացակայության, նշել են զեկույցի հեղինակները...
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում միջուկային զենքը տիեզերքում չտեղակայելու մասին ԱՄՆ բանաձեւը
Միացյալ Նահանգները և Ճապոնիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև են մշակել, որը կոչ է անում...
Ամենաշատ