News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում Լրագրողների պաշտպանության կոմիտեն հայտարարել է մամուլի ազատության խախտման մրցանակ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հաղթող ճանաչելով «Համաշխարհային լրատվամիջոցների ազատության խախտման մեջ ընդհանուր վաստակ» անվանակարգում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Իրավապաշտպան կազմակերպությունն այսպես է պատասխանել Թրամփի որոշմանը տարվա «ամենապատվազուրկ եւ կոռումպացված» լրատվամիջոցներին պարգեւատրելու մասին:

«Միացյալ Նահանգները մամուլի ազատության մասին իր Առաջին ուղղմամբ վաղուց ի վեր ամբողջ աշխարհի անկախ լրատվամիջոցների համար ուղեցույց աստղ է: Այն դեպքում, երբ ԱՄՆ նախորդ նախագահները ինչ-որ չափով քննադատել են մամուլին, սակայն դրա հետ մեկտեղ հրապարակային պարտավորություն են ստանձնել ինչպես երկրում, այնպես էլ նրա սահմաններից դուրս ժողովրդավարության կարեւոր դերը պաշտպանելու համար: Թրամփը, հակառակը, հետեւողականորեն հանդես է եկել լրատվամիջոցների դեմ եւ հրաժարվել է հրապարակայնորեն բարձրացնել մամուլի ազատության հարցերը այնպիսի բռնակալ առաջնորդների հետ, ինչպիսին են Սին, Էրդողանը եւ Սիսին»,- նշված է կազմակերպության հաղորդագրության մեջ, որը բազավորված է Նյու Յորքում

Կոմիտեն հայտարարել է, որ «Չինաստանի, Սիրիայի եւ Ռուսաստանի իշխանությունները նվաճել են «ֆեյքային նորությունների» մակդիրը»:

«Թրամփի վարչակազմի օրոք արդարադատության նախարարությունը չկարողացավ հավատարիմ մնալ լրագրողների աղբյուրների պաշտպանության սկզբունքին, իսկ Պետքարտուղարությունն առաջարկեց կրճատել միջազգային կազմակերպությունների ֆինանսավորումը, որոնք օգնում են ամրապնդել մամուլի ազատությանն աջակցող միջազգային նորմերը»,- նշված է կոմիտեի հայտարարության մեջ:

Դրանից զատ, կոմիտեն հրապարակել է նաեւ այլ անվանակարգեր: Մասնավորապես՝ «ամենավիրավորվող առաջնորդ», եւ այս անվանակարգում հաղթող է դարձել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, քանի որ «Թուրքիայի իշխանությունները բազմիցս լրագրողներին, լրատվամիջոցներին եւ համացանցի օգտատերերին մեղադրանքներ են ներկայացրել Էրդողանին վիրավորելու համար»: Այս անվանակարգի մեջ էր մտել նաեւ Դոնալդ Թրամփը:

Իրավապաշտպաններն Էրդողանին հաղթող են հայտարարել նաեւ «մամուլի դեմ ահաբեկչական օրենքների ամենազարհուրելի կիրառում» անվանակարգում: Կոմիտեն «լրատվամիջոցների ամենախիստ սահմանափակումներ» անվանակարգի մեջ է ներառել Չինաստանի եւ Ռուսաստանի առաջնորդներին, իսկ «մամուլի ազատության հարցում ամենախոշոր նահանջ» անվանակարգում հաղթել է Մյանմարի առաջնորդ Աուն Սան Սու Չժին, երկրորդ տեղը զբաղեցրել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիան դեմ է ադրբեջանական անկախ լրատվամիջոցների սահմանափակումներին. դեսպան
Ազատ մամուլն էական նշանակություն ունի ժողովրդավարական, կայուն և բարգավաճ հասարակության համար...
«Մեղադրյալներ լինելն ինքնանպատակ չէ». Վարդապետյանը՝ լրագրողների դեմ բռնությունների գործերի մասին
Մենք 2023 թվականի ընթացքում ունենք խոշտանգումների 5 ավարտված վարույթ, այդ…
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության 2024 թ. զեկույցում Հայաստանը 6 կետով բարելավել է իր դիրքերը. Ռուբինյան
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը խորհրդարանում շնորհավորեց…
Մամուլի ազատության ապահովման ոլորտում շարունակում են արդիական մնալ որոշ մարտահրավերներ. ՀՀ ՄԻՊ ուղերձը
Մարդու իրավունքների պաշտպանի 2023 թվականի գործունեության տարեկան…
Պետքարտուղարությունը խստորեն դատապարտել է Ադրբեջանին ակտիվիստի ձերբակալության համար
Մենք շարունակում ենք կոչ անել Ադրբեջանի կառավարությանը հարգել բոլորի մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները, ներառյալ նրանց, ովքեր օգտվում են խոսքի ազատությունից...
ՀՌՀ վերահսկողության ներքո գործող լրատվամիջոցները գործել են ազատ, առանց իշխանությունների միջամտության. Տիգրան Հակոբյան
Սա ընդհանուր գնահատականն է, որն ամենևին չի նշանակում, որ այս ոլորտում...
Ամենաշատ