News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ղարաբաղյան հակամարտության գոտում եւ նրա կարգավորման մասով 2018 թվականից չպետք է ոչ մի առանձնահատուկ բան սպասել՝ ո՛չ դրական, ո՛չ բացասական իմաստով: Այս մասին հունվարի 9-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կովկաս ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Նրա համոզմամբ՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի բանակցային գործընթացում առաջնթացի համար հիմքեր չկան: Սակայն նոր պատերազմի սպասումներ էլ չպետք է ունենալ, չնայած այսուհետեւ եւս շփման գծում կրակոցներ կլինեն: Քաղաքագետը ամբողջությամբ չի բացառում Լեռնային Ղարաբաղում նոր լարվածության հնարավորությունը, սակայն լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսման հնարավորություններ չի տեսնում: 

Իսկանդարյանը նշեց, որ 2018-ին չարժի սպասել ղարաբաղյան խնդրի վերջնական կարգավորում, քանի որ դրա համար ոչ մի նախադրյալ չկա: Դրա հետ մեկտեղ փորձագետն ընդգծեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները արդեն վաղուց են հրաժարվել այս հակամարտության կարգավորման փորձերից եւ զբաղվում են միայն նրա անմիջական մենեջմենթով՝ փորձելով նվազեցնել սահմանին հակամարտող կողմերի միջեւ լարվածության մակարդակը եւ փոխվստահության մթնոլորտ ստեղծել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ…
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ամենաշատ