News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիայի իշխանությունները կոռուպցիայի մեջ կասկածվող արքայազներին, պաշտոնյաններին ու նախկին նախարարներին  Ritz-Carlton հյուրանոցից տեղափոխել են  Էր Ռիադի հարավում գտնվող Ալ Հաիր հատուկ վտանգավորության հանցագործների համար նախատեսված բանտ։  Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Լոնդոնի պանարաբական  Al-Araby Al-Jadeed թերթը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Պարբերականի աղբյուրների տվյալներով՝ բանտ են տեղափոխվել շուրջ 60 մարդ, որոնց թվում՝ սաուդյան արքայազն, միլիարդատեր ալ Վալիդ բեն Թալալը (գործող թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդի  զարմիկը), արքայազն Թուրքի բեն Աբդալահը (նախկին թագավոր Աբդալահ բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդի (2005-2015 թթ․) որդին) եւ մի շարք այլ բարձրաստիճան  դեմքեր, որոնք հրաժարվել են գնալ պետության հետ մինչդատական կարգավորման։ Սաուդյան գլխավոր դատախազությունում  նշել են, որ նրանք, ովքեր չեն համաձայնի գործարքին, կկանգնեն դատարանի առաջ։

Դեռեւս պաշտոնական Էր Ռիադը չի հաստատել կամ մերժել դա։

Ալ Հաիր բանտը կառուցվել է 1983 թվականին եւ գտնվում է Էր Ռիադից 29 կմ հարավ։ Այնտեղ իրենց պատիժն են կրում, մասնավորապես, ահաբեկչության եւ ծայրահեղականության մեջ մեղադրվողները։ Այն համարվում է ամենահսկվող ուղղիչ հաստատությունը  թագավորության հատուկ վտանգավորություն  ներկայացնող հանցագործների համար։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ գործարքին համաձայնել են, մասնավորապես, նախկին թագավոր Աբդալահի որդիները՝ արքայազն Ֆայսալն ու Մաշալը, Սաուդյան Արաբիայի ֆինանսների նախկին նախարար   եւ ազգային նավթային ընկերության Saudi Aramco-ի վարչության անդամ Իբրահիմ Աբդել Ազիզ ալ Ասաֆը, Ազգային գվարդիայի նախկին  նախարար  արքայազն Մութայիբ բեն Աբդալահ բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդը։ Կասկածյալների ցուցակը առ այսօր պաշտոնապես չի հրապարակվել։

Նոյեմբերի սկզբին Կոռուպցիայի դեմ պայքարի բարձրագույն կոմիտեն,  որը գլխավորում է թագաժառանգ Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդը, ձերբակալել է թագավորական ընտանիքի տասնյակ անդամների, քաղաքացիական ծառայողների եւ գործարարների՝ մեղադրելով նրանց ֆինանսական եւ պաշտոնեական հանցագործությունների մեջ: Ընդհանուր առմամբ,  հարցաքննվել են շուրջ 300 մարդ։  Թագաժառանգը The New York Times  թերթին տված հարցազրույցում  նշել է, որ մեղադրյալների 95 տոկոսը համաձայնել է գործարքին, որով իրենց ակտիվների մի մասը փոխանցել են իշխանություններին  որպես փոխհատուցում վերջին տարիներին մոտ 100 մլրդ դոլարի հասած կորուստներին։

Սաուդյան Արաբիայի իշխանությունները պարզաբանել են 11 արքայազնների կալանավորման պատճառը 

Ձերբակալված սաուդյան արքայազններին, այդ թվում, հայկական արմատներով արքայազնին, խոշտանգում են. Daily Mail 

Սաուդյան արքայազների շքեղ «բանտը»

«Գահերի խաղի» սաուդյան տարբերակը. 11 արքայազն՝ Մուհամմեդ իբն Սալման ալ Սաուդի գահի ճանապարհին

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ