News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ճապոնական Nissan,  Mitsubishi ավտոկոնցեռների եւ ֆրանսիական Renault ընկերության  դաշինքը հայտարարել է ավտոշինության ոլորտում  տեխնոլոգիաների զարգացման նպատակով  1 մլրդ դոլար  ծավալով վենչուրային ֆոնդ ստեղծելու մասին։ Այս մասին նշված է  հունվարի 10-ին նրանց  տարածած հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մեր նորարարական մոտեցումը  թույլ կտա համագործակցել տեխնոլոգիական ստարթափերի եւ ձենարկությունների հետ, ինչպես նաեւ ներդրումներ կատարել նրանցում, իսկ նրանք, իրենց հերթին, կարող են օգտվել մեր համաշխարհային դաշինքի փոխգործակցությունից»,-նշել է դաշինքի տնօրենների խորհրդի նախագահ Կարլոս Գոնը։  

Նշվում է, որ ֆոնդի հիմնական խնդիրն է լինելու անօդաչու կառավարման տեխնոլոգիաների եւ անվտանգության համակարգերի զարգացման սատարումը, այդ թվում՝ արհեստական ինտելեկտի օգտագործմամաբ։ Ֆոնդի գործողության ժամկետը 5 տարի է։ 2018 թվականին ներդրումների վրա նախատեսվում է ծախսել շուրջ 200 մլն դոլար,  ներդրումների համար առաջին ընկերությունը կդառնա Ionic Materials ամերիկյան ընկերությունը, որը զբաղվում է մարտկոցների  լիցքավորիչների մասերի պատրաստմամբ։

Ֆոնդի ֆինանսավորումը կիրականացվի դաշինքի մեջ ընդգրկված ընկերությունների կողմից, դրանց թվում՝ Nissan-ի եւ  Renault-ի կողմից կֆինանսավորվի ֆոնդի  40 տոկոսը, Mitsubishi-ինը՝ 20 տոկոսը։

Ճապոնա-ֆրանսիական դաշինքը առաջատարն է աշխարհում։ Այն արտադրում է ավելի քան 10 մլն մեքենաներ ամեն տարի եւ զբաղեցնում է երրորդ տեղը աշխարհում մեքենաների վաճառքի կտրվածքով՝ գերմանական Volkswagen  ու ճապոնական Toyota ընկերություններից հետո։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ներկայացվել է թարմացված Nissan Qashqai-ն
Թարմացված Nissan Qashqai-ն պետք է հմայի առաջին հայացքից...
Tesla-ն կտրուկ իջեցրել է իր էլեկտրական մեքենաների գները ԱՄՆ-ում, Չինաստանում և Գերմանիայում
Ըստ Tesla-ի ներկայացուցչի, գներն իջեցվել են նաև Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի շատ այլ երկրներում
Volkswagen-ը ներկայացրել է «նոր դարաշրջանի» կոնցեպտ մեքենա
Կոնցեպտը, որը տարբերվում է գերմանական ֆիրմայի գոյություն ունեցող արտադրական մոդելներից ավելի նրբագեղ դիզայնով,․․․
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Իլոն Մասկը կմեկնի Հնդկաստան և երկրի վարչապետի հետ կքննարկի նոր գործարանի բացման հարցը. Reuters
Միլիարդատերը Մոդիին կհանդիպի Նյու Դելիում ապրիլի 22-ին և հայտարարություն կանի Հնդկաստանին առնչվող իր ծրագրերի մասին...
Ամենաշատ