News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


ԱՄՆ Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքում տղամարդը փորձել է թալանել խանութը, սակայն վերջինիս փակել են ներսում: Արդյունքում նա ստիպված էր ծնկաչոք խնդրել դուրս թողնել իրեն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հյուսթոնի ոստիկանության կողմից հրապարակված տեսանյութում երեւում է, թե ինչպես է հանցագործը մտնում խանութ, որտեղ երեք կին եւ փոքրիկ երեխա կա:

Նա հրամայում է բացել դրամարկղը, սակայն կանանցից մեկը ասում է «ոչ», ինչից հետո նրանց հաջողվում է դուրս գալ եւ փակել դուռը: Կողոպտիչը կրակում է դռանը, փորձում է այն կոտրել, սակայն՝ ապարդյուն: Անհուսությունից տղամարդը սկսում է ծնկաչոք խնդրել կանանց բաց թողնել իրեն:

Ի վերջո ոստիկանները ձերբակալում են հանցագործին: Խանութի տերը պատմել է, որ նույն տղամարդը կողոպտել էր իր խանութը երկու շաբաթ առաջ՝ 2 հազար դոլար եւ մի քանի հեռախոս գողանալով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ