News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Պակիստանում 8-ամյա մի աղջկա բռնաբարության եւ սպանության պատճառով կատաղած ամբոխը հարձակվել է ոստիկանության բաժանմունքի եւ մոտակա կառավարության շենքի վրա: Միջադեպը տեղի է ունեցել արեւմտյան Փենջաբ նահանգում: Բախումների հետեւանքով առնվազն երկու մարդ է զոհվել, մի քանիսը վիրավորվել են, հաղորդում է AP-ն:

Բախումները տեղի են ունեցել Կասուր քաղաքում 8-ամյա Զայնաբ Անսարիի հուղարկավորությունից մի քանի ժամ առաջ, որի դեպքը համընդհանուր վրդովմունքի պատճառ է դարձել։ 

Անցյալ շաբաթ հարեւանի տան ճանապարհին աղջիկն անհետացել է։ Նրա մարմինը հայտնաբերվել էր նախօրեին աղբամանի մեջ: Ոստիկանությունը հայտնել է, որ երեխան բռնաբարվել եւ սպանվել է: Ոստիկանության տվյալներով՝ վերջին մի քանի ամիսներին քաղաքում ավելացել են սեռական բռնության դեպքերը, եւ իրավապահ մարմինները փորձում են հասկանալ `արդյոք այդ միջադեպերը կապված են իրար  հետ:

Սոցիալական ցանցերում օգտատերեր դատապարտել են կառավարությանը հանցագործության մեջ ներգրավված անձանց չձերբակալելու համար:

Հունվարի 10-ի բախումների ընթացքում ոստիկանները կրակ են բացել ցուցարարների վրա:

Լահորի Գերագույն դատարանի գլխավոր դատավորը հանձնարարել է Զայնաբի սպանության գործով հետաքննություն իրականացնել: Արդարադատության նահանգային նախարար Ռանա Սանաուլան ասել է, որ ոստիկանությունը փորձում է զսպել բռնությունը, գտնել եւ ձերբակալել բոլոր նրանց, ովքեր մեղավոր են աղջկա սպանության մեջ։

Քաղաքի խանութների սեփականատերերն որոշել են փակել դրանք՝ ի նշան իրենց զայրույթի:

Տեղի հոգեւորական Թահիր ուլ Քադրին, որը մասնակցել էր  Զայնաբի հուղարկավորությանը, պահանջել էր, որ տեղի իշխանությունները հրաժարական տան՝  ասելով, որ նրանք իրավունք չունեն իշխանության ղեկին մնալ Զայնաբի սպանությունից հետո:

Հազարավոր սգացողների առաջ հանդես գալով՝   նա մեղադրել է Փենջաբի գլխավոր նախարար Շահբազ Շարիֆին այն բանում, որ չի կարողացել նահանգում  պաշտպանել անմեղ աղջկա կյանքն ու հեղինակությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ