News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի նախկին խորհրդական, Yenicag պարբերականի սյունակագիր Ահմեդ Թաքանը Աբդուլլահ Գյուլի ակտիվացման հետ կապված նոր պնդում է արել։

Ահմեդ Թաքանը իր հերթական հրապարակման մեջ գրել է, թե Աբդուլլահ Գյուլը, նապկին փոխվարչապետ Ալի Բաբաջանը եւ դատական համակարգի նախկին բարձրաստիճան մի պաշտոնյա համատեղ նախապատրաստական աշխատանքներ են իրականացնում քաղաքական քայլեր անելու համար։

«Պարոն Գյուլն այս պահին բացասական արձագանքներն իր վրա է վերցնում եւ Ալի Բաբաջանին նախապատրաստում նախագահի թեկնածու առաջադրելու»,–գրել է Ահմեդ Թաքանը։

Նշենք, որ օրեր առաջ Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլն առաջին անգամ քննադատեց Էրդողանի գլխավորած կառավարությանը, որին առանց անուն տալու պատասխանեց Էրդողանը։ Վերջինս Գյուլին նկատի ունենալով ասել էր, թե գնացքից ընկածները կմնան հենց ընկած տեղում։

Թուրք լրագրողներից մեկն էլ պնդել էր, թե փետրվարին Աբդուլլահ Գյուլը պատրաստվում է իջնել քաղաքական ասպարեզ։

Հիշեցնենք նաեւ, որ Ալի Բաբաջանը հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման  փորձի շրջանում հանդիսացել է Թուրքիայի ԱԳ նախարարը եւ հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզը նրա եւ Հայաստանի ԱԳ նախարարի հետ համատեղ է մշակվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ