News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունվար 19
Տեսնել լրահոսը

Օկլահոմայում տեղի է ունեցել սարսափելի սպանություն, որը ցնցել է ոստիկաններին․ ժամանելով դեպքի վայր՝ նրանք ականատես են դարձել սարսափ ֆիլմերի տեսարանի։ Washington Post-ի փոխանցմամբ՝ 51-ամյա Խուանիտա Գոմեսը դաժանաբար սպանել է իր 33-ամյա դստերը՝ հավաստիացնելով, որ նա դիվահար է։

Ժնեւա Գոմեսի մարմինը հայտնաբերել է նրա բոյֆրենդը, որը եկել էր նրան այցելության։ Նրա համար դուռը բացել էր Խուանիտան։ Գետնին պառկած ու ձեռքերը լայն պարզած կնոջ արյունոտ մարմինը խաչելություն էր հիշեցնում, իսկ նրա կրծքին հսկայական խաչ էր դրված։ Ըստ դատարանի նյութերի՝ Խուանիտան ծեծել էր դստերը ու նրա կոկորդի մեջ էր մտցրել խաչը մինչեւ կինը սկսել է արյունահոսել։ Նրան առաջադրվել է առաջին աստիճանի սպանության մեղադրանք։ Նա իրեն մեղավոր չի ճանաչում։ Ատենակալները խորհուրդ են տվել նրան դատապարտել ցմահ ազատազրկման առանց պայմանական վաղաժամկետ ազատվելու իրավունքի։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջ
Ճապոնիայի դատարանը հաստատել է «Աում Սինրիկե» աղանդի գործով վերջին մեղադրյալի դատավճիռը
1995-ին Տոկիոյի մետրոպոլիտենում գազային հարձակումից հետո Տակախասիին հաջողվել էր 17 տարի շարունակ թաքնվել իշխանություններից...
Իր 4 սիրեկաններին թունավորած «սեւ այրին» դատապարտվել է 22 տարվա ազատազրկման
Հետաքննության ընթացքում Պատրիսիա Դագորնը պնդում էր, որ «մոտ ընկերություն» է արել տղամարդկանց հետ, որոնց գայթակղել եւ թունավորվել է...
Մինսկում ձերբակալվել են Վրաստանից երկու «օրենքով գող»
43-ամյա Գելա Քարդավան Բելառուսի պետական սահմանապահ կոմիտեի աշխատակիցներին ստուգման համար ներկայացրել է ուրիշի անունով ռուսական անձնագիր․․․
ԱՄՆ-ում իրենց 13 երեխաներին փակի տակ պահած ծնողները հնարավոր է ցմահ բանտարկվեն
Ըստ դատախազ Ռիվերսայդ Մայքի՝ 57-ամյա Դեվիդ Ալեն Թերպինը եւ 49-ամյա Լուիզ Անն Թերպինը մեղադրվում են երեխաների նկատմամբ բռնություն...
Արմավիրի մարզպետի խորհրդականի սպանության գործով առաջին նիստի օրը հայտնի է
Նախագահող դատավորն է Վահե Խալաթյանը...
«Ամբողջը տեւեց 5-6 րոպե... Վահեն կուրտկան արձակեց, արյուն էր գալիս». մանրամասներ է պատմում սպանված ուսանողի մտերիմ ընկեր
«Կարենը բռնել էր Վահեին, Վահեն էլ Կարենին, մի 10-20 վայրկյան հետո Կարենը գոռաց՝ փախանք...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ
Partner news