News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հավայան կղզիների նահանգապետ Դեվիդ Իգեն ներողություն է խնդրել նահանգի բնակիչներից բալիստիկ հրթիռի մոտենալու մասին կեղծ հայտարարություն տարածելու համար եւ խոստացել է միջոցներ ձեռնարկել, որպեսզի այդպիսի միջադեպերը չկրկնվեն։ Այս մասին նա հայտարարել է մայրաքաղաք Հոնոլուլուում ելույթի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ABC-ն։

«Ես ներողություն եմ խնդրում այն ցավի եւ շփոթության համար, որ պատճառել է այս միջադեպը»,-ասել է նա մամուլիս ասուլիսի ժամանակ։

Իգեն նշել է, որ սխալը մարդկային գործոնի արդյունք է եղել։ Նրա խոսքով՝  արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցը հերթապահությունը հանձնելիս իր համակարգչի վրա սեղմել է սխալ կոճակ, որի արդյունքում սխալ տեղեկություն է ուղարկվել նահանգի բնակիչների բջջային հեռախոսներին, տեղի ռադիոկայաններին եւ հեռուստաալիքներին։

«Առավոտյան արթնանալով՝  ես տեսա այն նույն ահազանգը, ինչ Հավայան կղզիների մյուս բնակիչները»,-խոստովանել է նա։

«Մենք կուսումնասիրենք համապատասխան ընթացակարգերի բարելավման տարբերակները, որպեսզի դրանք չկրկնվեն»,-ընդգծել է նա: Մասնավորապես, ըստ նահանգապետի, այսուհետ ոչ թե մեկ, այլ երկու անձ պատասխանատու կլինի հրթիռային սպառնալիքի մասին հաղորդագրության ուղարկման համար։

Բալիստիկ հրթիռի Հավայի կղզիներին մոտենալու մասին նախազգուշացումը հունվարի 13-ի վաղ առավոտյան ուղարկվել էր  կղզու բնակիչների բջջային հեռախոսներին, տեղի ռադիոկայաններին եւ հեռուստաալիքներին, որը խուճապ էր առաջացրել բնակչության շրջանում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ