News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Պաղեստինյան ղեկավարությունը հունվարի 14-ին կմշակի վերջնական դիրքորոշում՝  ի պատասխան Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշմանը: Այդ նպատակով Ռամալայում կհրավիրվի Պաղեստինի ազատագրման կազմակերպության(ՊԱԿ) կենտրոնական խորհրդի արտահերթ նիստ, որին կմասնակցեն 120 պատվիրակներ, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով «Ֆելաստին» հեռուստալիքը:

Նիստի բացման խոսքով հանդես կգան Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը եւ Պաղեստինի Ազգային Խորհրդի նախագահ  Սելիմ Զանունը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ հնարավոր պատասխան միջոցներից մեկը կարող է լինել 1988 թ. Ալժիրում ընդունված Իսրայելը ճանաչելու Պաղեստինի ազգային խորհրդի պատմական որոշման սառեցումը: Այս դիրքորոշումը հաստատվել է 1993 թվականին Օսլոյում խաղաղության համաձայնագրերի կնքման ժամանակ:

Հեռուստաալիքի փոխանցմամբ՝ «ՀԱՄԱՍ» իսլամական շարժումը եւ «Իսլամական ջիհադ» արմատական խմբավորումը հրաժարվել են մասնակցել  Պաղեստինի կենտրոնական խորհրդի նիստին: Իսլամիստները առաջարկել են Աբբասին ֆորումն անցկացնել Բեյրութում, որպեսզի «խուսափեն Իսրայելի ազդեցությունից»:

ՊԱԿ-ը միջազգային հանրության կողմից ճանաչվել է որպես պաղեստինյան ժողովրդի միակ օրինական ներկայացուցիչ: Կենտրոնական խորհուրդը նրա ընդլայնված կառավարման մարմինն է, որի նիստերը հրավիրվում են Ազգային խորհրդի նիստերի միջեւ: Ընթացիկ հանդիպումը կանցկացվի «Երուսաղեմը Պաղեստինի հավերժական մայրաքաղաքն է» կարգախոսով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ