News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովն այսօր՝ հունվարի 15-ի իր նիստում 33 կողմ, 54 ձեռնպահ եւ 0 դեմ ձայներով մերժեց «Ծառուկյան» խմբակցության ներկայացրած ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծը ԱԺ օրակարգում ընդգրկելու մասին հարցը, որը վերաբերում էր եկամտային հարկի դրույքաչափերի նվազեցմանը:

Հարցը ներկայացրող, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանն իր խոսքում նշեց, որ իրենք առաջարկում են մինչեւ 150 հազար դրամ աշխատավարձ ստացողների համար 23 տոկոս եկամտային հարկն իջեցնել 21 տոկոսի, 150 հազարից մինչեւ 300 հազար դրամ աշխատավարձ ստացողների համար հունվարի 1-ից գործող 28 տոկոս եկամտային հարկն իջեցնել 26 տոկոսի, ինչպես կար մինչեւ հունվարի 1-ը:

«Կառավարությունը 2015-ից հետո թոշակ ու աշխատավարձ չի բարձրացրել,  եւ միջնաժամկետ ծրագրով էլ նախատեսում է, որ մինչեւ 2020 թվականը ներառյալ եւս չի բարձրացնելու: Այսինքն՝ մենք գտնվում ենք 6-ամյա փուլի 3-րդ տարում եւ ընդունել ենք, որ որեւէ բարձրացում չի լինելու»,-ասաց նա ու շարունակեց. «Գնաճը չի կրում դասակարգային կամ ոլորտային բնույթ, այսինքն՝ չի վերաբերում միայն գյուղատնտեսությանը: Եթե մենք ասում ենք, որ թոշակ ու աշխատավարձ չենք բարձրացնում, ապա միակ գործուն միջոցը եկամտային հարկի իջեցումն է, որովհետեւ գնաճի զսպման մեխանիզմները կարող են կրել միայն մասնակի բնույթ: Արդեն իսկ մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ սեղմված գազի, բենզինի ու դիզվառելիքի գների աճը հիմնականում հարկային բեռի աճի արդյունք են: Սեղմված գազն այս բարձրացումների հետեւանքով թանկացել է 20 դրամով: Միայն սեղմված գազի գնաճը բյուջե բերում է 10 մլրդ դրամ: Բենզինի ակցիզային հարկը 25 հազարից 40 հազար դրամ դարձնելը, բյուջե բերում է 3 մլրդ դրամ: Ծխախոտի ակցիզի աճը բերում է 5,2 մլրդ դրամի աճ: Այսինքն մենք 1,3 տոկոս առաջանցիկ աճ ապահովելու դեպքում փակելու ենք այդ բոլոր ծախսերը: Եթե հավատում ենք, որ 2018-ին 4 տոկոսից ավելի աճ ենք ունենալու, ապա այդ ծախսը հաստատ փակելու ենք: Պետք է ժողովրդին շանս տալ, որ շնչի»:

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանն օրինագիծի առնչությամբ նշեց. «Այս օրենքի նախագիծը մեր հանձնաժողովում մանրամասն քննարկվել է: Եթե այս նախագիծը չլիներ, հարկային օրենսգրքով հունվարի 1-ից հետո մինչեւ 279 հազար աշխատավարձ ստացողների եկամտային հարկը նվազում էր: Դա աշխատավարձ ստացողների մոտ 90 տոկոսն է:

Եթե այս նախագիծը դնում ենք շրջանառության մեջ, շահը 300 հազար դրամ աշխատավարձ ստացողի համար կազմում է 3200 դրամ: Այսինքն սրանով որեւէ աշխատողի եկամուտն ավելացնում ենք ընդամենը 3200 դրամով, օրական 100 դրամով: Հիմա ասեք, այդ 3200 դրամով մենք այդ ընտանիքի՝ գնաճին դիմակայելու կարողություններն ավելացնո՞ւմ ենք: Մենք առաջարկում ենք արմատական լուծում տալ եկամտային հարկի խնդրին: Այսպիսի նախագծերը ոչ թե քաղաքական խնդիր են լուծում, այլ ստեղծում են տպավորություն, որ մենք ուզում ենք ինչ-որ մի բան անել: Մենք ավելի շատ իմիտացիա ենք անում, թե ինչ-որ հարց ենք լուծում: Մենք ՀՀԿ-ականներս, ձեռնպահ քվեարկեցինք հանձնաժողովում»:

Միքայել Մելքումյանն արձագանքեց Խոսրով Հարությունյանին՝ նշելով. «Եթե կարողանայիք արմատական լուծումներ անել, կանեիք, դրա համար էլ եղած լուծումները իրավունք չունեք նսեմացնելու: 100 դրամն էլ է փող, 3 հազար դրամն էլ է փող: 615 հազար աշխատող ունենք, որից 553 հազարը ստանում են մինչեւ 150 հազար դրամ աշխատավարձ: Մենք ունենք աշխատող աղքատներ: Պետք է վճարունակ աշխատավարձ ձեւավորենք»:

 «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նշեց. «Այս ամենը ցույց է տալիս, որ հարկային բեռը թեթեւացնելու առումով խորհրդարանական մեծամասնությունը ոչ մի զիջման չի գնալու ու չի գնալու այնքան ժամանակ, քանի դեռ փողոցում հարյուր հազարավոր մարդիկ չեն պահանջում հարկային բեռի թեթեւացում»:

«Ելք»-ից Արարատ Միրզոյանն էլ նկատեց, որ Հայաստանում նվազագույն զամբյուղը 56 հազար դրամ է, իսկ նվազագույն պարենային զամբյուղը՝ 33 հազար դրամ, այսինքն 3200 դրամը այդ զամբյուղի 10 տոկոսն է եւ շատերի համար էական թիվ է»:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ հայտարարեց, որ կառավարությունն ու ԱԺ մեծամասնությունը մեկ թիմ են, քննարկումների արդյունքում են որոշումները կայացնում, իսկ հիմա որոշել են այս օրինագծին ձեռնպահ քվեարկել:

Նշենք, որ հարկային օրենսգրքով նախատեսվում է հունվարի 1-ին եկամտային հարկի նոր սանդղակ սահմանել: Նախկինում ամսական մինչեւ 120 դրամ աշխատավարձ ստացողները վճարում էին 24,4 տոկոս եկամտային հարկ, իսկ այժմ մինչեւ 150 հազար դրամ աշխատավարձ ստացողները կվճարեն 23 տոկոս եկամտային հարկ։ Փոխարենը բարձրացել է եկամտային հարկը 150 հազար դրամից մինչեւ 2 մլն դրամ աշխատավարձ ստացողների համար՝ 26 տոկոսից դառնալով 28 տոկոս։ Հատկանշական է, որ 2 մլն դրամից ավելի ստացողների համար եկամտային հարկի դրույքաչափը չի փոխվել, մնացել է 36 տոկոս։ Իշխանությունները դա բացատրում են նրանով, որ բարձր աշխատավարձերը պարզապես չեն հայտարարագրի, կթաքցնեն։  

Ի դեպ, եթե քաղաքացին ստանում է, օրինակ 250 հազար դրամ աշխատավարձ, ապա առաջին 150 հազար դրամի համար կկիրառվի եկամտային հարկի 23 տոկոս դրույքաչափ, եւ միայն մնացած 100 հազար դրամի դեպքում կկիրառվի 28 տոկոս դրույքաչափը:
 

ԱԺ-ն մերժեց օրակարգ ընդունել գյուղացիներին հողի հարկից ազատելու վերաբերյալ «Ծառուկյան» դաշինքի նախագիծը

«Լսումներն անիմաստն են». «Ելք»-ը դեմ արտահայտվեց թանկացումների հարցով լսումներին եւ կոչ արեց փողոց դուրս գալ

Հունվարի 23-ին թանկացումների հարցով խորհրդարանական լսումներ տեղի կունենան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Ամենաշատ