News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Պերմի թիվ 127 դպրոցի աշակերտների եւ ուսուցիչների վրա հարձակում կատարած երկու անհայտ անձինք ձերբակալվել են, հայտնել են շրջանի տարածքային անվտանգության նախարարությունում:

Գերատեսչության հաղորդմամբ` ժամը 10:19-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Պերմի թիվ 127 դպրոցում դիմակավորված երկու անհայտ անձ հարձակվել են ուսուցչի եւ աշակերտների վրա: «11:15-ի դրությամբ դպրոցում 743 մարդ է եղել, որից 698-ը՝ երեխաներ, 45-ը` մեծահասակ: Այժմ բոլորը տարհանվել են: Միջադեպի հետեւանքով 9 մարդ վիրավորվել է, այդ թվում` 8 երեխա եւ 1 ուսուցիչ», - նշվում է հաղորդագրության մեջ:

Ըստ տեղական ԶԼՄ-ների, որոնց թղթակիցները շփվել են դպրոցի աշակերտների հետ, հրդեհային ահազանգից հետո ուսուցիչները սկսել են  դասարաններից դուրս բերել աշակերտներին, ընդ որում, դպրոցի երրորդ հարկի պատուհանից ծուխ էր դուրս գալիս: Իսկ ուսանողներից մեկի հայրը պատմել է,  որ իր կնոջը դպրոցում տեղեկացրել են, որ «39-րդ կաբինետում երկու հոգի դանակներով հարձակվել են քիմիայի ուսուցչի եւ աշակերտների վրա, ընդ որում, հարվածները հասցվել են հիմնականում պարանոցի հատվածում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 95 դեպք. Գրանցվել է 11 ավտովթար, վիրավորվել է 14 մարդ
Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության, մարմնական վնասվածք պատճառելու, խարդախության…
Ուկրաինայից վերադարձած ռուս զինվորները սպանել ու խեղել են ավելի քան 200 մարդու
Նշվում է, որ հրապարակված 134 դատական ​​վճիռներից երեքից երկուսի դեպքում որպես մեղմացուցիչ հանգամանք է հաշվի առնվել պատերազմին մասնակցությունը...
Երկու դրվագ Ախուրյանի և Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից.  Ձերբակալվածներից մեկն օտարերկրացի է
Երիտասարդի խոսքով՝ հայտնաբերվածը կրիստալ է, որը ձեռք է բերել անձնական օգտագործման համար…
2020-ին Երևանում զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի մասով քրվարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Բացի այդ, նախաքննությամբ հիմնավորվել է, որ Ս.Ի.-ն, զանգվածային անկարգությունների մեկ այլ մասնակցի հետ նախնական համաձայնությամբ, և Դ․Ի.-ն...
Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից. Այս ընթացքում նրա նկատմամբ մեղադրանք չի ներկայացվել
Ավելի վաղ Սուրեն Պետրոսյանը տեղափոխվել էր Ոսկեպար գյուղ և մեկուկես ամիս էր ինչ ապրում էր այնտեղ…
Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, նա հոսպիտալացվել է
Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության…
Ամենաշատ