News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգները փաստացիորեն չի նպաստում սիրիական հակամարտության կարգավորմանը, սակայն փորձում է օգնել նրանց, ովքեր ցանկանում են Դամասկոսում ռեժիմը փոխել: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Օբամայի եւ Թրամփի վարչակազմերի միջեւ արմատական տարբերություն, հնարավոր է, չկա: Ցավոք, երկու դեպքում  էլ մենք տեսնում ենք, որ նրանք ձգտում են օգնել ոչ թե հակամարտության արագ կարգավորմանը, այլ օգնում են նրանց, ովքեր ցանկանում են գործնական քայլեր իրականացնել Սիրիայում ռեժիմի փոփոխության համար»,-ասել է նա մամուլի ասուլիսի ժամանակ:

Սիրիայում զինված հակամարտությունը շարունակվում է 2011 թ. մարտից ի վեր: Կարգավորման շուրջ բանակցությունները տեղի են ունենում Ժնեւի եւ Աստանայի հարթակներում: Ավելի վաղ ՌԴ նախագահի հատուկ բանագնաց Ալեքսանդր Լավրենտիեւը հայտարարել էր, որ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրան մտադիր է հունվարի 21-ին Ժնեւում անցկացնել բանակցությունների 9-րդ փուլը:

Արեւմտյան երկրները պնդում են Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հրաժարականի շուրջ, իսկ  Ռուսաստանը բազմիցս հայտարարել է, որ գործող նախագահի ճակատագիրը պետք է որոշի միայն Սիրիայի ժողովուրդը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ